• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Հոկտեմբեր, 2023
Երկուշաբթի 02:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:52, 13 Օգոստոս 2021

Թուրքերը խմբերով դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»

Թուրքերը խմբերով դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»

Օգոստոսի 10-ի գիշերը Անկարայի Ալթընդաղ շրջանում 2 սիրիացի փախստականների կողմից դանակահարված թուրք երիտասարդներից մեկի մահանալուց հետո կրքերը չեն հանդարտվել:

Լուրը տարածվելուց հետո արդեն օգոստոսի 11-ի երեկոյան Ալթընդաղում թուրք երիտասարդների խմբերը դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»: Նրանք փնտրել գտել են շրջանում բնակվող սիրիացիների տները, խանութները, գործատեղերն ու ավտոմեքենաները՝ լուրջ վնաս հասցնելով դրանց: Գործողությունները զուգորդվել են փախստականների դեմ ուղղված կոչերով ու կարգախոսներով: Նշվում է, որ այս գործողություններին մասնակցել են նաև այլ վայրերից Ալթընդաղի շրջան եկած խմբեր:

Բացի այդ համացանցի թուրքական տիրույթում որոշ տեսանյութեր են տարածվել, որոնցից երևում է, որ օգոստոսի 12-ի ցերեկը նույնպես թուրքերի մի քանի խումբ շրջել է Անկարայի փողոցներում ու սիրիացի փախստականներ որոնել:

Այս ամենից հետո թուրքական ոստիկանությունը գործ է հարուցել ու ձերբակալել 76 քաղաքացու, որոնք ըստ ոստիկանության հաղորդագրության՝ սոցցանցերում ժողովրդին փախստականների դեմ հրահրող կոչեր են արել ու ատելություն տարածել:

Անկարայի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվել է, որ նշյալ անձիք կեղծ տեղեկություններ տարածելով իրավիճակի այլ ընկալում են առաջացրել քաղաքացիների շրջանում և սադրանքի միջոցով պատճառ դարձել նման գործողությունների: Ըստ տեղեկատվության՝ ձերբակալվածներից 36-ը ոստիկանությունում գրանցված են եղել նախկինում կողոպուտի, դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու, գողության ու թմրանյութեր պահելու համար: 

Աղբյուր`    Agos

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ձերբակալվել է մզկիթում երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացրած անձը
11:12, 06 հոկտ
Թուրքիայում ձերբակալվել է մզկիթում երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացրած անձը

Դեպքի մասին ահազանգել էր ականատես, ով նկատել էր, որ 12 տարեկան երեխան սանհանգույցից երկար ժամանակ է ինչ դուրս չի եկել:

Թուրքիայի լրագրողների միություն․ «Պահանջում ենք վերջ տալ լրագրողների հանդեպ թշնամական վերաբերմունքին»
10:27, 03 հոկտ
Թուրքիայի լրագրողների միություն․ «Պահանջում ենք վերջ տալ լրագրողների հանդեպ թշնամական վերաբերմունքին»

Թուրքիայի լրագրողների արհմիության Ստամբուլի մասնաճյուղն ուշադրություն է հրավիրել օրերս լրագրողերի նկատմամբ ոստիկանության գործադրած բռնի ուժի և անօրինական ձերբակալությունների վրա։

Թուրքիայում արաբ լրագրողին ձերբակալելու որոշում է կայացվել
18:43, 28 սեպ
Թուրքիայում արաբ լրագրողին ձերբակալելու որոշում է կայացվել

Աբդյուլազիզ Ալհաժիրի. «Կարծում եք ձեզնից վախենալո՞ւ եմ, ինչ է թե դուք ներքին գործերի նախարար եք»:

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}