Քաղաքական18:00, 12 Օգոստոս 2021
Թուրքիայի ՊՆ-ն անդրադարձել է Իրանից աֆղանստանցի փախստականների՝ Թուրքիայի սահմանը ապօրինի հատելու դեպքերին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է վերջին օրերին Իրանի կողմից աֆղանստանցի փախստականների Թուրքիայի սահմանը ապօրինի կերպով հատելու դեպքերի հաճախակիացմանը:
Աքարը նշել է, որ Իրանի սահմանի պահպանության կազմակերպումը վերանայել են և լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել սահմանախախտման դեպքերի դեմ պայքարելու նպատակով:
Թուրք նախարարը խոսել է նաև վերջին օրերին համացանցում տարածվող տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են աֆղանցի փախստականները խմբերով անցնում Թուրքիայի սահմանը: Աքարը նշել է, որ այդ տեսանյութերի մի մասը կեղծ են և նկարահանված չեն թուրք-իրանական սահմանին:
Աքարը խոսել է նաև Թուրքիայի կողմից Քաբուլի օդանավակայանի պահպանությունը ստանձնելու մասին՝ ասելով, որ այդ խնդիրը կլուծվի առաջիկա օրերին: Նա ավելացրել է նաև, որ իրենք որևէ դեպքում չեն պատրաստվում թուրք զինվորներին վտանգի ենթարկել:
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո պաշտպանել և շարունակել աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:
ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |