Քաղաքական14:52, 10 Օգոստոս 2021
Վրաստանի վարչապետ. «Մենք շատ են կարևորում Թուրքիայի հետ բարեկամությունն ու համագործակցությունը»

Օգոստոսի 9-ին Վրաստանում ներկայացվել է արտգործնախարարության գործողությունների 10-ամյա պլանը։
Բացման ելույթում Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իրենց կառավարության հիմնական ուղղություններից մեկը հարևանների հետ տարվող հաջող քաղաքականությունն է։
Նա նշել է, որ Վրաստանը յուրօրինակ հարաբերություններ ունի իր երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ։
«Վերջին շրջանի մեր հաջող քաղաքականության արդյունքն այն է, որ մեր միջնորդությամբ համաձայնության եկանք մեր եղբայրների՝ ադրբեջանցիների և հայերի հետ, որն էլ հնարավոր դարձրեց հայ զինծառայողների ազատ արձակումը, ինչպես նաև Ադրբեջանի համար կարևոր փաստաթղթերի՝ քարտեզների տրամադրում, որոնք կապված էին ականապատ տարածքների հետ։ Սա հաջողված նախադեպ է, որը մենք բոլորս միասին՝ 3 հարևան երկիր, իրականացրինք։ Հենց սա պիտի լինի մեր գլխավոր ուղղություններից մեկը, որ Վրաստանն իսկապես դառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության նախաձեռնողներից մեկը։ Այս հարթակը, որը մենք կարող ենք առաջարկել մեր հարևան և բարեկամ պետություններին, անպայման պետք է զարգացվի, և մենք պետք է ակտիվ լինենք այդ ուղղությամբ,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Այնուհետև անդրդառնալով Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության և ռազմավարական փոխգործակցության թեմային՝ ասել է. «Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերություն ունենք և բնականաբնար մեծ կարևորություն ենք տալիս բարեկամությանն ու համագործակցությանը»:
Ղարբաշվիլին, հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հունիսի հանդիպումը, նշել է, որ վերջինիս հետ հաջողված հանդպում է ունեցել:
Նա նաև հայտնել է, որ այս տարեվերջին կկայանա Թուրքիա-Վրաստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |