Քաղաքական16:40, 09 Օգոստոս 2021
Ռուս ընդդիմադիր գործիչն ապաստանել է Թուրքիայում

Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցներից 33-ամյա իրավաբան Լյուբով Սոբոլը փախել է Թուրքիա։
Ինչպես հայտնի է, օրեր առաջ ռուսական դատարանը սահմանափակել էր Սոբոլի ազատ տեղաշարժը։ Մոսկովյան դատարանը վերջինիս մեղավոր էր ճանաչել 2021-ի հունվարին «չարտոնված հավաքի ընթացքում սանիտարական նորմերը խախտելու մեջ» և կայացրել նրա ազատությունը մեկուկես տարով սահմանափակելու վճիռ:
Դատարանը վճռել էր Սոբոլի ոտքին ամրացնել հատուկ հսկողության սարք, որը թույլ կտա հետևել նրա տեղաշարժին: Ինքը՝ մեղադրյալը, նախորդ շաբաթ հայտարարել էր, որ այդ որոշումը քաղաքական է և կարող է մեկնաբանվել որպես երկրից հեռանալու կոչ։
Դրանից հետո ռուսական և թուրքական մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սոբոլը օգոստոսի 7-ին հեռացել է երկրից՝ ապաստանելով Թուրքիայում։ Սոբոլի մտերիմ շրջանակներից այս պնդման վերաբերյալ դեռևս որևէ մեկնաբանություն չի արվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |