Տնտեսական16:38, 04 Օգոստոս 2021
Հուլիսին Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը գրեթե 6 տոկոսով ավելացել է

2021 թվականի հուլիսին Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 5․95 տոկոսով՝ հասնելով 30 մլրդ 240 մլն 100 հազար կվ/ժ։ Նույն ժամանակահատվածում 7․28 տոկոսով ավելացել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ կազմելով 30 մլրդ 584 մլն 155․հազար կվ/ժ։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների համաձայն՝ անցյալ ամիս այդ երկրում օրական կտրվածքով ամենաբարձ սպառման ծավալը գրանցվել է հուլիսի 30-ին՝ 1 մլրդ 89 մլն 72․հազար կվ/ժ։ Իսկ ամենաքիչ սպառումը՝ հուլիսի 20-ին՝ 753 մլն 343․հազար կվ/ժ։
Թուրքիայում էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալը հուլիսին նախորդ տարվա համեմատ նվազել է 32․93 տոկոսով՝ 172 մլն 25․հազար կվ/ժ-ից հասնելով 115 մլն 363․հազար կվ/ժ։
Մյուս կողմից՝ 2021 թվականի հուլիսին Թուրքիայից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը աճել է 229 տոկոսով՝ հասնելով 459 մլն 165․հազար կվ/ժ-ի։ Նախորդ տարվա հուլիսին Թուրքիայից արտահանվել էր 139 մլն 504․հազար կվ/ժ էլեկտրաէներգիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |