• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 21:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական15:01, 03 Օգոստոս 2021

Համատարած հրդեհները կաթվածահար են արել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը

Համատարած հրդեհները կաթվածահար են արել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը

Հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական  ու մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլ սպառնում է նաև երկրի զբոսաշրջության ոլորտին։

Էգեյան տարածաշրջանում ու հատկապես Մարմարիսում գտնվող հյուրանոցներում ամեն օր բազմաթիվ ամրագրումներ են չեղարկվում, իսկ նոր ամրագրումները այլևս չեն արվում։ Հատկապես առաջիկա օրերի համար նախապես արված ամրագրումների շուրջ 10 տոկոսը չեղարկվել է զբոսաշրջիկների կողմից։ Արդեն ժամանած հյուրերն էլ ժամանակից շուտ հեռանում են։ Տարածաշրջանը վերածվել է աղետի գոտու։

Ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ ի տարբերություն Մարմարիսի կամ Բոդրումի, Անթալիայում հրդեհները հյուրանոցներին անմիջականորեն չեն սպառնում, դրանք լեռներում  են։ Բայց այստեղ էլ ծխի, օդից թափվող մրի պատճառով որոշ զբոսաշրջիկներ ցանկացել են հեռանալ կամ փոխել հյուրանոցը։ Անթալիայի հյուրանոցատերերի պնդմամբ՝ նման դեպքերը համատարած չեն։

Մյուս կողմից, հայտնի է, որ Էգեյան տարածաշրջան ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելում Մեծ Բրիտանիայից, ու թուրքական զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները սպասում են  կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների վերանայմանը այդ երկրի կողմից։ Հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան վերանայելու է տարբեր երկրների համար կորոնավիրուսով պայմանավորված ուղևորության սահմանափակումների ցանկը։ Իսկ Թուրքիայում վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է ու հայտնի չէ, թե Բրիտանյան ինչ որոշում կկայացնի Թուրքիայի վերաբերյալ։ Մինչև համաճարակը Բրիտանիան երրորդ երկիրն էր Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թվով։

Նշենք, որ զբոսաշրջությունը Թուրքիայի տնտեսության կարևոր սնուցող երակներից է։ Այս տարի Թուրքիայի Կենտրոնական բանկը առնվազն 20 միլիոն զբոսաշրջիկի այց էր ակնկալում, բայց առաջին կիսամյակում դեռ ընդամենը 5․7 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա։

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}