15:22, 02 Օգոստոս 2021
Էլեկտրամատակարարման համատարած անջատումներ Թուրքիայում

Օգոստոսի 2-ին Թուրքիայի մի շարք քաղաքներում էլեկտրաէներգիայի չնախատեսված համատարած անջատումներ են գրանցվել։ Մասնավորապես Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Գազիանթեփ, Քոնյա, Բուրսա, Ադանա, Մերսին, Քրքլարելի, Հաթայ, Ուշաք, Մանիսա և էլի մի շարք քաղաքներ մնացել են առանց էլեկտրական էներգիայի։
Մինչ սոցցանցերում քաղաքացիները բողոքի ալիք են բարձրացրել, էլեկտրաէներգիայի մատակարարման պատասխանատու ընկերությունների ինտերնետային կայքերը խափանվել են, իսկ ընկերությունները որևէ մեկնաբանություն չեն արել։ Էլեկտրամատակարարման ընկերություններից միայն BEDAŞ-ն ու UEDAŞ-ն են բնակիչներին բջջային հաղորդագրություններ ուղարկել՝ տեղեկացնելով, որ անջատումների պատճառը ծագած տեխնիկական խնդիրներն են։
Իսկ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ վերջին շրջանում երկրում օդի ջերմաստիճանը նորմայից զգալիորեն բարձր է, ինչի հետևանքով էլ վերջին շաբաթների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը ռեկորդային մակարդակի է հասել։ Նախարարությունը նշել է, որ մասնակի անջատումները պայմանավորված են հենց այդ հանգամանքով և հավաստիացրել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը արդեն վերականգնվել է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |