Հասարակական17:39, 02 Օգոստոս 2021
Թուրքիան աշխարհում 8-րդն է կորոնավիրուսի դեմ պատվաստումների թվով

Թուրքիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այդ երկրում մինչ օրս ընդհանուր առմամբ կորոնավիրուսի համավարակի դեմ 73 մլն 616․084 չափաբաժին պատվաստում է կատարվել։ Այդ ցուցանիշով Թուրքիան աշխարհում 8-րդ տեղում է։
“Ourworldindata.org” կայքի տվյալների համաձայն՝ Չինաստանում պատվաստումների քանակը հասել է 1 մլրդ 670 միլիոնի, ինչը այս երկիրը դարձրել է բացարձակ առաջատար աշխարհում։
Հնդկաստանում կատարվել է 472 մլն 220․000 պատվաստում, ԱՄՆ-ում՝ 346 մլն 460․000, Բրազիլիայում՝ 142 մլն 490․000 և Գերմանիայում 92 մլն 50․000 պատվաստում։ Պատվաստումների թվով առաջատար երկրների շարքում տեղ են գտել նաև Ճապոնիան, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ինդոնեզիան, Մեքսիկան, Ռուսաստանն ու Իսպանիան։
Ընդհանուր առմամբ մինչ օրս աշխարհում կորոնավիրուսի համավարակի դեմ 4 մլրդ 180 մլն չափաբաժին պատվաստում է կատարվել։ Հավելենք նաև, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 199 մլն 70․000, որոնցից ավելի քան 4 մլն 241․000-ը մահացել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |