• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 05:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական14:43, 02 Օգոստոս 2021

Թուրքիայում անտառային հրդեհները շարունակում են սպառնալ բնակավայրերին

Թուրքիայում անտառային հրդեհները շարունակում են սպառնալ բնակավայրերին

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ երկրի 35 նահանգներում մոլեգնող շուրջ 130 հրդեհի օջախներից 122-ը արդեն վերահսկողության տակ են առնվել։

«Twitter»-ում այս մասին մի գրառում կատարած Ալթունը հայտնել է, որ Թուրքիան երկիրը պատած հրդեհների դեմ պայքարում է իր բոլոր հնարավորություններով։

Չնայած դրան՝ մի շարք ՏԻՄ մարմինների ղեկավարներ, ինչպես օրինակ Մուղլա նահանգի Միլաս շրջանի ղեկավար Մուհամմեդ Թոքաթը և Բոդրումի քաղաքապետ Ահմեթ Արասը սոցիալական ցանցերում պարբերաբար կատարած հրապարակումներում նշում են, որ հրդեհն աննախադեպ մասշտաբների է հասնում, մինչդեռ  հրդեհաշիջման նպատակով որևէ ուղղաթիռ կամ այլ օդային աջակցություն դեռևս չեն ստացել։

Անտառային հրդեհները քամու ազդեցությամբ մեծ արագությամբ տարածվում են՝ հասնելով ու ավերելով նաև բնակավայրերը։ Բազմաթիվ գյուղեր ու շրջաններ անվտանգության նկատառումներով արդեն իսկ տարհանվել են ու դեռ շարունակում են տարհանվել։ Հրդեհի պատճառով նաև զոհերի ու վիրավորների մասին լուրեր են ստացվում տարբեր շրջաններից։ Վերջին տվյալների համաձայն՝  8 մարդ է զոհվել, բազմաթիվ կենդանիններ են ոչնչացել, անտառներն ու գյուղատնտեսական նշանակության մեծամասշտաբ տարածքներ ուղղակի մոխրացել են։

Թուրքիայում օդի բարձր ջերմաստիճանի կամ մարդկային գործոնի պատճառով առաջին անտառային հրդեհները բռնկվել են դեռևս հուլիսի 28-ին։ Չնայած օրեր շարունակ տարվող ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներին՝ մինչ օրս Թուրքիային չի հաջողվել ոչ միայն մարել հրդեհները, այլ նույնիսկ վերահսկելի դարձնել դրանք։ 

 








 

Ne yazık ki tüm çabalarımıza rağmen Çökertme yanıyor. Saat oldu ne helikopter var ne uçak…Yol kapanıyor derhal Çökertme’yi terk edin… pic.twitter.com/brMdTYszeC

— Av. Muhammet Tokat (@MuhammetTokat48) August 1, 2021
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}