Տնտեսական14:43, 02 Օգոստոս 2021
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակում են սպառնալ բնակավայրերին
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ երկրի 35 նահանգներում մոլեգնող շուրջ 130 հրդեհի օջախներից 122-ը արդեն վերահսկողության տակ են առնվել։
«Twitter»-ում այս մասին մի գրառում կատարած Ալթունը հայտնել է, որ Թուրքիան երկիրը պատած հրդեհների դեմ պայքարում է իր բոլոր հնարավորություններով։
Չնայած դրան՝ մի շարք ՏԻՄ մարմինների ղեկավարներ, ինչպես օրինակ Մուղլա նահանգի Միլաս շրջանի ղեկավար Մուհամմեդ Թոքաթը և Բոդրումի քաղաքապետ Ահմեթ Արասը սոցիալական ցանցերում պարբերաբար կատարած հրապարակումներում նշում են, որ հրդեհն աննախադեպ մասշտաբների է հասնում, մինչդեռ հրդեհաշիջման նպատակով որևէ ուղղաթիռ կամ այլ օդային աջակցություն դեռևս չեն ստացել։
Անտառային հրդեհները քամու ազդեցությամբ մեծ արագությամբ տարածվում են՝ հասնելով ու ավերելով նաև բնակավայրերը։ Բազմաթիվ գյուղեր ու շրջաններ անվտանգության նկատառումներով արդեն իսկ տարհանվել են ու դեռ շարունակում են տարհանվել։ Հրդեհի պատճառով նաև զոհերի ու վիրավորների մասին լուրեր են ստացվում տարբեր շրջաններից։ Վերջին տվյալների համաձայն՝ 8 մարդ է զոհվել, բազմաթիվ կենդանիններ են ոչնչացել, անտառներն ու գյուղատնտեսական նշանակության մեծամասշտաբ տարածքներ ուղղակի մոխրացել են։
Թուրքիայում օդի բարձր ջերմաստիճանի կամ մարդկային գործոնի պատճառով առաջին անտառային հրդեհները բռնկվել են դեռևս հուլիսի 28-ին։ Չնայած օրեր շարունակ տարվող ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներին՝ մինչ օրս Թուրքիային չի հաջողվել ոչ միայն մարել հրդեհները, այլ նույնիսկ վերահսկելի դարձնել դրանք։




Ne yazık ki tüm çabalarımıza rağmen Çökertme yanıyor. Saat oldu ne helikopter var ne uçak…Yol kapanıyor derhal Çökertme’yi terk edin… pic.twitter.com/brMdTYszeC
— Av. Muhammet Tokat (@MuhammetTokat48) August 1, 2021
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ցանկը գլխավորել են Շվեյցարիա-Շվեդիա-ԱՄՆ եռյակը։
Թուրքիայի տեխնոլոգիական թիմի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի տեխնոլոգիական ոլորտների դիվերսիֆիկացումը։
Նավթամուղը վնասվել էր 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի հետևանքով, որին զոհ էր գնացել ավելի քան 50․000 մարդ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» հոդվածը
Ընդդիմադիր, ձախակողմյան «Haber sol» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Էնգին Սոլաքօղլուի «Հարավային Կովկասի զավեշտախաղը» հոդված:
Մերկելը նաև նշել է, որ Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների թիվն աճել է և այդ մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:
Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարաբերությունների գլխավոր խորհրդականն անդրադարձել է տարածաշրջանում Հյուսիսատլանյտան դաշինքի կողմից ձեռնարկվող քայլերին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |