Հասարակական13:01, 29 Հուլիս 2021
Gallup․ Թուրքիայի բնակիչներն աշխարհում ամենից քիչ են ժպտում
«Gallup» Միջազգային հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի բնակչության հուզական վիճակների վերաբերյալ իր ամենամյա զեկուցը։ Ըստ այդմ՝ Թուրքիան բացասական հույզերի հաճախականության առումով առաջատար հնգյակում է հայտնվել։
Անցկացված հետազոտության շրջանակներում արձանագրվել է, որ ֆիզիկական ցավի, անհանգստության, տխրության, սթրեսի և զայրույթի հանդիպման հաճախականությունը Թուրքիայում վերջին 15 տարվա համեմատ ամենաբարձր մակարդակի է հասել։
Հետազոտությամբ պարզվել է, որ Թուրքիայի բնակիչները աշխարհում ամենից քիչն են ժպտում։ Այս առումով Թուրքիան աշխարհում բացարձակ առաջատար է։ Ամենից քիչ հաճույք վայելող բնակիչներ ունեցող երկրների շարքում Թուրքիան երկրորդն է։ Այս երկիրը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նաև ամենից շատ բարկացող երկրների ցանկում։ Իսկ ամենից հաճախ սթրեսի ենթարկվեղ մարդկանց թվով Թուրքիան չորրորդ տեղում է։
Ըստ զեկույցի՝ ամենից հանգիստ են Հյուսիսային Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի երկրների բնակիչները։ Աշխարհի ամենախաղաղ հոգեվիճակ ունեցող մարդիկ ապրում են Ֆինլանդիայում, Իսլանդիայում, Ուրուգվայում, Պորտուգալիայում և Էստոնիայում։ 2020 թվականի համավարակի պատճառով ծագած բացասական հույզերն արդեն իրենց տեղը զիջել են դրականներին։
Սակայն Միջին Արևելքի երկրներում բացասական հուզականությունը դեռևս գերիշխող է։ Հատկապես Իրաքը բացասական հույզերի տարածվածության առումով բացարձակ առաջատար է։ Այս անվանակարգում գտնվող երկրների մեծ մասը Միջին Արևելքի երկրներն են։ Իրանն ու Եգիպտոսը նույնպես առաջատարներից են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են, որոնք գնել են 182 տեսակի անշարժ գույք։
1961-ից 2021-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ աճը ծնելիության մակարդակում գրանցվել է Սաուդիան Արաբիայում. այն կազմել է 7.63 գործակից:
«Տեղեկատվության անվտանգության մասնագետի» համար պահանջվող սերտիֆիկատը կարող են ձեռք բերել միայն «Սպիտակ հաքեր» անունով հայտնի մասնագետները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |