Իրավական16:27, 27 Հուլիս 2021
Իրանի սահմանով Թուրքիա անցնող աֆղանստացի փախստականների թիվն աճում է (տեսանյութ)

Ամերիկացի զինվորականների՝ Աֆղանստանից դուրս գալու մասին պայմանավորվածություններից հետո հաճախակիացել են այդ երկրից Իրանի տարածքով Թուրքիա մուտք գործելու ապօրինի դեպքերը: Այդ անցումները տեղի են ունենում հիմնականում Վանի նահանգի հատվածից ու հաճախ տեղացի բնակիչների կողմից նկարահանվում և տարածվում են սոցցանցերում:
Նմանատիպ մի տեսանյութ է հրապարակել թուրքական «Artı gerçek» լրատվակայքը, որում երևում է Վան անցնող ավելի քան 100 հոգանոց փախստականների խումբը:
Türkiye-İran sınırından yeni görüntüler: Yüzlerce Afgan göçmen toplu halde sınırı geçti
— Artı Gerçek (@artigercek) July 27, 2021
Seda TAŞKIN'ın haberi @sedaa_tsknhttps://t.co/YYJkYXm9iG pic.twitter.com/wvswJfJd5g
Նշվում է, որ միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում Իրանի կողմից Թուրքիայի սահմանն ապօրինի հատած ավելի քան 1500 փախստական է ձերբակալվել այդ երկրի համապատասխան ծառայությունների կողմից: Ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը Աֆղանստանից են:
Նշենք նաև, որ Թուրքիայում քիչ չեն փախստականների ապօրինի տեղափոխմամբ զբաղվող անձիք: Նրանք գումարի դիմաց փախստականներին գաղտագողի ճանապարհներով հասցնում են երկրի արևմտյան սահման, որտեղից արդեն փախստականները փորձում են անցնել Եվրոպա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |