Քաղաքական11:55, 22 Հուլիս 2021
Կիպրոսը Վարոշայի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունների հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Կիպրոսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի՝ Վարոշայի վերաբերյալ արած հայտարարությունների դեմ:
Էրդողանն ու Թաթարը հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա քաղաքամասի աստիճանական բացման ու բնակեցման մասին: Վարոշան 1974թ. թուրքական ներխուժումից հետո ցանկապատերով փակվել է ու առ այսօր անբնակ է։
Կիպրոսը ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված դիմումը հիմնավորել է Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարության կողմից Վարոշայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի խախտմամբ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձևով, Վարոշան, որը չեզոք գոտի է համարվում, պետք է անձեռնմխելի մնա մինչև 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:
Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Կատարվող քայլերը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի բացահայտ խախտումներ են: Դրանք բացասաբար են անդրադառնալու այն ջանքերի վրա, որոնք գործադրվում են բանակցությունները վերսկսելու նպատակով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |