• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 00:04
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:05, 16 Հուլիս 2021

ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Ամերիկացի մի խումբ սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որպեսզի վերջինս ճնշում գործադրի և պատժամիջոցներ սահմանվի Թուրքիայի վրա։

Բանն այն է, որ Հյուսիսային Կիպրոսի  ինքնահռչակ Հանրապետության  օկուպացման տակ գտնվող ցանկապատված Վարոշա (Մարաշ-թուրքերեն անվանում) քաղաքը թուրքերը նորից ցանկանում են բացել, որը փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։    
Այդ կապակցությամբ Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, դեմոկրատական Քրիս, Վան Հոլլենը և հանրապետական Մարկո Ռուբիոն նամակ են հղել Բայդենին։

«Կոչ ենք անում Եվրամիության հետ միասին նախապես հստակեցնել, որ Թուրքիայի կողմից՝ Վարոշան վերաբացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- նշվում է նամակում:      

Սենատորները նշել են, որ Թուրքիան իր ծրագրերով անտեսում  է ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի այս հարցով կոչերը։

Դրա հետ մեկտեղ 11 ամերիկացի սենատորներ հայտարարություն են արել, որտեղ քննադատել են թուրքական կողմի ծրագրերը և կոչ են արել Ջո Բայդենին օգտագործել իր բոլոր լծակները Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և ԱՆկարայի անօրինական ծրագրերը խափանելու համար։               
Ընդ որում թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ այս նամակը հղվել է Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարելիք այցից առաջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  հաղորդագրություն էր ուղարկել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին, որում նա հայտնել էր, որ Վաշինգտոնը կրկին կոչ կանի թուրքական կողմին չեղյալ համարել Վարոշա նախկին հանգստավայրը բացելու որոշումը, որը գտնվում է Կիպրոսի հունական և թուրքական հատվածների բուֆերային գոտում, ծովափնյա Ֆամագուստա շրջանում, որտեղից 1974 թվականին վտարվել էին կիպրացի հույն սեփականատերերը:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
16:41, 16 հուն
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Տեղի է ունեցել Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց
15:50, 16 հուն
Տեղի է ունեցել Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց

Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտությանն անհապաղ վերջ դնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար։

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:19, 16 հուն
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Էրդողանը հայտնել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա վտանգել է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}