• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 07:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:00, 02 Հուլիս 2021

Youtube-ը շարունակում է հեռացնել թուրք պաշտոնյաների՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութերը

Youtube-ը շարունակում է հեռացնել թուրք պաշտոնյաների՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի լրատվության ու հաղորդակցությունների գրասենյակը  ի  պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցուցահանդես էր բացել «հայ ահաբեկիչների կողմից սպանված» դիվանագետների մասին։ Այդ ցուցահանդեսին հակահայ ելույթով էր հանդես եկել Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Օրերս «YouTube» վիդեոպորտալը հեռացրել է Ալթունի ելույթի տեսանյութը, նշելով, որ այն ատելության խոսք է պարունակում:

«YouTube» վիդեոհոսթինգի վարչակազմի այս որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և խիստ վրդովվեցրել Ալթունին:

Ալթունն, անդրադառնալով միջադեպին, «Twitter»-ում բողոք է ներկայացրել «YouTube»-ի դեմ՝ շեշտելով, որ տեսանյութի հեռացման որոշումը երեսպաշտություն է և ընկերությունն առաջնորդվել է երկակի ստանդարտներով:

«YouTube-ը, որն անտեսում է իսլամի և մուսուլմանների դեմ ուղղված ատելության խոսքերը և հեշտությամբ ճանապարհ է բացում ահաբեկչական կազմակերպությունների սև քարոզչության համար, մեր թուրք դիվանագետներին սպանած ոճրագործ ահաբեկիչների մասին մեր ասածները ատելության հիմքով հանցագործություն է համարում:

Ձեզ դուր կգա, թե ոչ, ամեն առիթով ասելու ենք, որ ահաբեկչությունը չունի կրոն, լեզու և ռասսա: Եվս մեկ անգամ նկատեցինք, որ ինչպես ամեն բնագավառում, այնպես էլ մեդիայի և հաղորդակցութան ոլորտում մեզ անհրաժեշտ են տեղական և ազգային հարթակներ: Կեցցե ճշմարտությունը»,-գրել է նա: Ակնարկելով «տեղական և ազգային մեդիահարթակների» ձևավորման անհրաժեշտության մասին, Ալթունը անուղղակի կերպով բոյկոտել է «YouTube» վիդեոպորտալը:

Հատկանշական է, որ սա «YouTube»-ից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ստահոդ տեսանյութերի հեռացման առաջին դեպքը չէ: YouTube-ը նախկինում նույնպես հեռացրել է թուրք պաշտոնյաների և քաղաքացիների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ատելության խոսք պարունակող տեսանյութերը: Դրա վերջին օրինակներն են՝ թուրք պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջըի և ազգայնական  «Լավ» կուսակցության պատգամավոր Մահմութ Քոչաքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող և հակահայկական բնույթ ունեցող հայտարարությունները: Նկատենք, որ Յայջըն տեսանյութում հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը, փոխարենը պնդելով, թե «հայերն են մուսուլմաններին սպանել», իսկ պատգամավոր Քոչաքը քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները
15:23, 15 սեպ
Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
10:52, 15 սեպ
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}