Իրավական11:38, 18 Հունիս 2021
Էրդողանի համագյուղացին ձերբակալվել է կառավարությանը քննադատելու համար

Թուրքիայում երկրի կառավարությանը քննադատող հերթական քաղաքացուն առաջադրվել է «նախագահին վիրավորելու» մեղադրանք: Մ.Ա. Սանջաքթութան անունով քաղաքացին ձերբակալվել, ապա ստորագրությամբ բաց է թողնվել այն բանից հետո, երբ թուրքական լրատվական նախագծերից մեկի՝ Ռիզեում պատրաստած փողոցային ռեպորտաժի շրջանակներում խստորեն քննադատել է կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը։
Սոցցանցում տեսանյութի հրապարակումից հետո դատախազությունը նրա նկատմամբ հետաքննություն է սկսել, ինչի շրջանակներում էլ Սանջաքթութանին նախագահին վիրավորելու մեղադրանք է առաջադրվել:
Ստորագրությամբ ազատ արձակված Սանջաքթութանը չի ընդունել մեղադրանքը՝ ասելով, որ ինքը միայն քննադատել է կառավարությանը և նախագահին էլ վիրավորելու նպատակ չի ունեցել և իր կարծիքով վիրավորական բառեր չի օգտագործել: Ավելին, նա նշել է, որ տեսանյութի հրապարակումից հետո սոցցանցերում բազմաթիվ հայհոյանքներ ու սպառնալիքներ է ստանում և արդեն լրջորեն սկսել է անհանգստանալ իր և իր երեխաների անվտանգության համար:
Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է մեկ այլ ուշագրավ հանգամանք՝ Սանջաքթութանը նախագահ Էրդողանի համագյուղաիցն է, ապրում է Թուրքիայի Ռիզե նահանգի Գյունեյսու շրջանում, որտեղ բնակվել է Էրդողանի ընտանիքը մինչև Ստամբուլ տեղափոխվելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |