• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 17:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:13, 17 Հունիս 2021

Սոցհարցում Թուրքիայում.«Եթե հիմա ընտրություններ լինեն, կքվեարկե՞ք Էրդողանի օգտին»

Սոցհարցում Թուրքիայում.«Եթե հիմա ընտրություններ լինեն, կքվեարկե՞ք Էրդողանի օգտին»

Թուրքիայում իշխանամերձ «ORC» հետազոտական ընկերությունը հունիսի 8-14-ը հարցում է իրականացրել՝ փորձելով պարզել՝ ինչ արդյունքներ կլինեն երկրում, եթե այս կիրակի անցկացվեն ընտրություններ։

Սոցհարցումն անցկացվել է Թուրքիայի 12 նահանգում և 30 խոշոր քաղաքներում, որին մասնակցել է 8․350 մարդ: Հարցվածների 49.2 տոկոսը կողմ է արտահայտվել արտահերթ ընտրությունների անցկացմանը: 

«Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, կքվեարկե՞ք Էրդողանի օգտին» հարցին ի պատասխան, հարցվածների 44.2 տոկոսը պատասխանել է՝ ոչ, 42.8 տոկոսը՝ այո, իսկ 13 տոկոսը՝  դեռ չի կողմնորոշվել: 

Ըստ սոցհարցման՝ Թուրքիայի 4 հիմնական կուսակցությունների հանրային աջակցությունն այս պահի դրությամբ այսպիսին է.

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP-ԱԶԿ) – 33,9%

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) - 25.3%

Ազգայնական  «Լավ» կուսակցություն (İP) -  12%

Աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ - MHP) - 10.4%

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (HDP-ԺԴԿ) - 8.1%

Այն հարցին, թե որն է Թուրքիայի ամենակարևոր խնդիրներց մեկը, մասնակիցների 47.8 տոկոսը նշել է «տնտեսությունը», 16.5 տոկոսը՝ «գործազրկությունը», իսկ 13.2 տոկոսը՝ «կորոնավարակը»:

«Ի՞նչ է Ստամբուլի ջրանցքը» (Kanal) հարցին ի պատասխան՝ հարցվածների 15.4 տոկոսն ասել է, որ այն հեռուստալիք է (Televizyon kanalı), իսկ 47.8 տոկոսը նշել է, որ չգիտի դրա մասին: 

Այն հարցին, թե արդյոք վստահում են Թուրքիայի արդարադատությանը, հարցվածների 74.9-ը «ոչ»պատասխանն է տվել:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Եգիպտոսն Արևելյան Միջերկրականում ռազմածովային վարժանքներ կիրականացնեն
15:15, 18 սեպ
Թուրքիան և Եգիպտոսն Արևելյան Միջերկրականում ռազմածովային վարժանքներ կիրականացնեն

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Թուրքիան աշխարհում ունի ամենալայն դիվանագիտական ցանցերից մեկը
13:52, 18 սեպ
Թուրքիան աշխարհում ունի ամենալայն դիվանագիտական ցանցերից մեկը

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Թուրք նախարար. Ադրբեջանի ու Թուրքիայի տնտեսություններն ունեն միմյանց փոխլրացնող առանձնահատկություն
11:59, 18 սեպ
Թուրք նախարար. Ադրբեջանի ու Թուրքիայի տնտեսություններն ունեն միմյանց փոխլրացնող առանձնահատկություն

Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}