Տնտեսական13:13, 15 Հունիս 2021
Էրդողան-Բայդեն հանդիպումից հետո թուրքական լիրան կրկին սկսել է արժեզրկվել դոլարի նկատմամբ

Հունիսի առաջին օրերին ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ գրանցած թուրքական լիրան վերջին մի քանի օրվա ընթացքում որոշակիորեն վերականգնել էր դիրքերը:
Դա պայմանավորված էր ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Էրդողանի հունիսի 14-ի հանդիպմանն ընդառաջ ձևավորված որոշակի դրական սպասումներով: Այդ իրավիճակում հունիսի առաջին օրերին գրանցված պատմական 1 դոլար / 8.8 լիրա փոխարժեքը նվազել էր մինչև 1 դոլար / 8.28 լիրայի:
Սակայն երեկ Բայդեն-Էրդողան բրյուսելյան հանդիպումից հետո այս միտումը փոխվեց, և թուրքական արժույթը սկսեց կրկին արժեզրկվել ամերիկյան դոլարի նկատմամբ՝ վերջին տվյալներով գրանցելով 1 դոլար/ 8.56 փոխարժեքը:
Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն՝ այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ հանդիպման հետ կապված դրական հույսերը չարդարացան: Նշվում է, որ չնայած Էրդողանի ու Բայդենի հայտարարություններին առ այն, որ հանդիպումը դրական է եղել, երկկողմ հարաբերությունների համար խոչընդոտներ ստեղծող մի շարք խնդիրներ չեն ստացել իրենց լուծումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Թուրքիայի փոխնախագահը մասնակցել է Ղրղզստանում կայացած Միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 12-րդ նիստին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |