Քաղաքական17:23, 11 Հունիս 2021
Էրդողան. «Շուշիում Ադրբեջանի հետ համապարփակ համաձայնագիր ենք կնքելու»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում մզկիթի բացման արարողությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանն, անդրադառնալով ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպմանը, նշել է, որ վերջինիս հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունները:
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ հանդիպումներ է ունենալու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Մակրոնի հետ քննարկելու ենք թուրք-ֆրանսիական հարաբերությունները: Մասնավորապես հնարավորություն ենք ունենալու քննարկել այդ հարաբերությունների դրական և բացասական կողմերը»,-նկատել է նա:
Էրդողանը հայտնել է, որ Բայդենի հետ հանդիպումից հետո մեկնելու է Ադրբեջան:
«Իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ հանդիպելու ենք Շուշիում և երկու երկրների միջև մի համաձայնագիր ենք կնքելու: Դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև համապարփակ համաձայնագիր է լինելու»,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |