• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 02:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:13, 10 Հունիս 2021

Չավուշօղլու. «ԱՄՆ-ն մի շարք ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցելու ցանկություն ունի»

Չավուշօղլու. «ԱՄՆ-ն մի շարք ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցելու ցանկություն ունի»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պետական «TRT» հեռուստաալիքին տված ընդգրկուն հարցազրույցում խոսել է հունիսի 14-ին սպասվող Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգի և սպասելիքների մասին:

Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է, թե երկկողմ հարաբերություններում ինչ քայլեր են անելու ԱՄՆ-ի նոր վարչակազմի կառավարման շրջանում:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև կան խնդիրներ, որոնք սկսվել են դեռ Բարաք Օբամայի կառավարման շրջանում, շարունակվել Դոնալդ Թրամփի օրոք, իսկ Բայդենի կառավարման սկզբում այդ խնդիրներին ավելացել է «այսպես կոչված ցեղասպանություն արտահայտության կիրառումը»:

Թուրք-ամերիկյան խնդիրների շարքում Չավուշօղլուն նշել է ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG), Գյուլենի հարցը, որի վերաբերյալ տարիների ընթացքում որևէ արդյունք չի գրանցվել, դաշնակից երկիր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև S-400-ի խնդիրը:

Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական կողմի դիտարկմամբ, ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի հետ մի շարք ռազմավարական հարցերում համագործակցելու  ցանկություն ունի:

«Այդ ցանկությունը մենք տեսել ենք Բլինքենի մոտ, այլ զրուցակիցների՝ պետքարտուղարի տեղակալի, անվտանգության հարցերով խորհրդականի մոտ, նույն ցանկությունն ունի նաև Բայդենը»:

Թուրքիայի ԱԳ նախարարի հաղորդմամբ՝ իրենք Բլինքենին փոխանցել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները լուծելու և ռազմավարական հարաբերություններն իսկապես ռազմավարականի վերածելու վերաբերյալ իրենց տեսլականը:

Այդ առումով Չավուշողլուն հետևյալ շեշտադրումն է արել. «Բլինքենի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց, որ մեր ներկայացրած փաստաթղթի վրա աշխատելուց հետո կներկայացնեն իրենց տեսակետը: Տեսնում ենք, որ մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ ցանկանում են սերտ համագործակցել: Դա կարող ենք անել, բայց մեր սպասելիքները նույնպես պետք է բավարարվեն»:

Չավուշօղլուն նաև նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցել Սիրիայի հարցում, Լիբիայում, որի հարցով Թրամփի օրոք անգամ չէր էլ հետաքրքրվում: ԱՄՆ-ի նոր վարչակարգն ի տարբերություն նախկինների, ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ և, ըստ Չավուշօղլուի, ԱՄՆ-ն ոչ միայն Սիրիայում ու Լիբիայում, այլև Միջերկրականից մինչև Սև ծով, մինչև Կովկաս  մի շարք ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցության ցանկություն ունի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
17:00, 17 սեպ
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Թուրքիան ողջունել է Սիրիայի աս-Սուեյդա նահանգի «ճանապարհային քարտեզը»
11:30, 17 սեպ
Թուրքիան ողջունել է Սիրիայի աս-Սուեյդա նահանգի «ճանապարհային քարտեզը»

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
10:32, 17 սեպ
Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}