Քաղաքական15:41, 04 Հունիս 2021
Թուրքական իշխանամետ թերթին վհատեցրել է Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը

Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթին վհատեցրել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այն հայտարարությունը, որ Հունաստանում չկա թուրք փոքրամասնություն:
Դենդիասն, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Հունաստան կատարած այցի ընթացքում Արևմտյան Թրակիայում ապրող մուսուլման փոքրամասնությունների հետ հանդիպմանը, այն սադրիչ քայլ է որակել:
Թերթը Դենդիասի հայտարարությունը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Հունաստանում, որտեղ թուրքերի նկատմամբ խտրականության քաղաքականություն է իրականացվում, ԱԳ ղեկավար Դենդիասն այդ վարքագիծը մեկ քայլ ևս առաջ տանելով, անտեսել է թուրքերին»:
Հիշեցնենք, որ Հունաստանի դիտարկմամբ, Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը միայն կրոնական փոքրամասնություն է և այն էլ՝ մուսուլման հույն փոքրամասնություն, իսկ Թուրքիայի պնդմամբ՝ թուրք փոքրամասնություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |