Տնտեսական17:30, 31 Մայիս 2021
Վերջին եռամսյակում Թուրքիայում 7 տոկոս տնտեսական աճ է գրանցվել

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում 2021թ․ առաջին քառորդում 7 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։ Նշենք, որ ավելի վաղ առաջին քառորդի համար 6․4 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսվել։
Ընդ որում՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ՝ այս տարի ամենամեծ (18 տոկոս) տնտեսական աճը արձանագրվել է տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում։ Արդյունաբերության ոլորտում առաջընթացը կազմել է 11․7 տոկոս, գյուղատնտեսության ոլորտում՝ 7․5 տոկոս, սպասարկման ոլորտում՝ 5․9 տոկոս, հանրային կառավարման, կրթության, առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտում՝ 3․7 տոկոս, իսկ շինարարության ոլորտում՝ 2․8 տոկոս աճ։
Նշենք, որ նախորդ տարվա վերջին քառորդում Թուրքիայի տնտեսություն գրանցել էր 5․9 տոկոս տնտեսական աճ, իսկ տարվա միջին ցուցանիշը կազմել էր 1․8 տոկոս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |