Իրավական16:39, 25 Մայիս 2021
«Լուսնից կախված մարդու» հեղինակին Թուրքիայում սպառնում է մինչև 11 տարվա բանտարկություն
Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանում քննվում է թուրք նկարչի դեմ հարուցված քրեական գործը։ Նա Թուրքիայի դրոշին ավելացրել էր կիսալուսնից կախված մարդու կերպարանք։
Ծաղրանկարի հեղինակ Օմուրջան Իչջանը չի ներկայացել դատական նիստին։ Իսկ դատավորը Թուրքիայի Միմար Սինանի համալսարանի գեղանկարչության ֆակուլտետի 3 դասախոսներից բաղկացած մասնագիտական խմբից փորձագիտական եզրակացություն է պահանջել՝ կողմնորոշվելու համար՝ տվյալ նկարը գեղագիտական արժեք ունի՞, թե՞՝ ոչ։
Ավելի վաղ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ արձանագրվել է, որ Ստամբուլի առափնյա շրջաններից մեկում տեղադրված գովազդային վահանակի ձախ կողմում՝ թուրք նկարիչ Դևրիմ Էրբիլի Ստամբուլի համայնապատկերի ֆոնին, նախապես պատկերված են եղել լուսին և աստղեր։ Ավելի ուշ այդ լուսնին ավելացվել է պարանոցից կախված մարդու կերպարանք։
Մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ այդ պատկերի հեղինակ Իչջանը սոցցանցերում նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական նկարներ է հրապարակել։ Ելնելով վերոգրյալից՝ «պետության ինքնիշխանության սիմվոլները ծաղրելու» և «շարունակաբար ու հրապարակայնորեն հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով նկարչի համար 2 տարի 3 ամսից մինչև 11 տարի 2 ամիս ազատազրկման պահանջ է ներկայացվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |