Քաղաքական15:46, 24 Մայիս 2021
Լեհաստանի և Թուրքիայի միջև կկնքվի թուրքական «Bayraktar» ԱԹՍ-ների գնման պայմանագիր
Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ձեռք կբերի հարվածային անօդաչուներ։ Ընդհանուր առմամբ, Լեհաստանը Թուրքիայից կգնի 24 միավոր «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնց առաջին խմբաքանակը կմատակարարվի արդեն 2022 թվականին։
Մայիսի 24-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով մեկնել է Անկարա: Դուդայի այցի ընթացքում նախատեսվում է, որ վերջինս համաձայնագիր կստորագրի ԱԹՍ-ների գնման վերաբերյալ:
Նշենք, որ նախօրեին Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը մեկնել էր Թուրքիա` հարվածային ԱԹՍ-ների գնման շուրջ բանակցություններ իրականացնելու համար:
Բլաշակը նշել էր, որ «լեհական բանակը ձեռք կբերի ստուգված զենք, որը նախկինում երբեք չի եղել իր զինանոցում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում իր կանխատեսումներն է ներկայացրել Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Վերջին օրերին, ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի, Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմական գործողություն սկսել քրդական ուժերի դեմ՝ Հյուսիսային Իրաքում։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Զինամթերքի մատակարարման մասին պայմանագիրն ամերիկյան կողմի հետ ստորագրել է թուրքական «Arca Savunma» ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |