Հասարակական11:40, 21 Մայիս 2021
Ռուսաստանի որոշումը շարունակում է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի զբոսաշրջությանը

Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսաական «S7» և «Aeroflot» ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։
Հիշյալ որոշումից հետո Ռուսաստանը զբոսաշրջային այլընտրանքային շուկաների հետ է սկսել խորացնել համագործակցությունը և մոտ 500 չարտերային թռիչք է իրականացրել տարբեր ուղղություններով: Այս ուղղությունների շարքում ամենաշատ թռիչքների թույլտվություն ունեցող երկրներն են Բուլղարիան, Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրող Ժալե Օզգենթյուրքը թեմայի վերաբերյալ հարզազրույցներ է վերցրել ռուս գործարարներից և վերլուծական անդրադարձ կատարել իր սյունակում:
Լրագրողը նշել է, որ հիշյալ որոշումն ավելի շատ քաղաքական և փոքր-ինչ պատժիչ բնույթ է կրում, քան կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ:
Ռուսը գործարարներից մեկն Օզգենթյուրքին հայտնել է, որ Թուրքիայի դեմ սահմանված արգելքի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ լուրեր շրջանառվեցին, որ Անկարան ԱԹՍ-ներ է վաճառել Ուկրաինային:
Օզգենթյուրքը, մեջբերելով ռուս գործարարի խոսքերը, գրել է. «Եթե նույնիսկ ռուս զբոսաշրջիկների կողմից պահանջարկը մեծանա էլ, կառավարությունը զգուշացրել է՝ «ծրագրեր մի կազմեք»»:
Նշվում է, որ ամառային արձակուրդների համար Ռուսաստանի մոտ 20 շրջաններից թռիչքներ են լինելու տարբեր ուղղություններով:
Լրագրողի հաղորդմամբ՝ Ռուսաստանից պատվիրակություն է մեկնելու Թուրքիա՝ ուսումնասիրություններ կատարելու:
Թուրքիայում զբոսաշրջային ոլորտի աշխատողները հույս չունեն, որ մինչև հունիսի 30-ը կբացվի հաղորդակցությունը Ռուսաստանի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է և նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վնաս կարող է կրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |