• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Օգոստոս, 2025
Շաբաթ 13:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:30, 18 Մայիս 2021

Թուրք վերլուծաբան. «Իսրայելին ամենակոշտը քննադատում են թուրք պաշտոնյաները, իսկ դաշնակից Ադրբեջանը այս հարցում լռում է»

Թուրք վերլուծաբան. «Իսրայելին ամենակոշտը քննադատում են թուրք պաշտոնյաները, իսկ դաշնակից Ադրբեջանը այս հարցում լռում է»

Թուրքական «Gazeteduvar» ընդդիմադիր լրատվական կայքի վերլուծաբան Մյուհդան Սաղլամն անդրադարձել է  Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությանը պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունների հարցում։

Սաղլամը նկատել է, որ այս օրերին եվրոպական մի քանի երկրներ ու ԱՄՆ-ն իսրայելամետ հայտարարություններ են անում, իսկ իսլամական երկրները հանդես են գալիս Իսրայելի գործողությունները դատապարտող կոշտ հայտարարություններով:

Իսրայելի դեմ ամենակոշտ հայտարարությունները հնչում են թուրք պաշտոնյաների շուրթերից, սակայն Թուրքիայի ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանն այս հարցում իր դիրքորոշումը չի ներդաշնակում Անկարայի հետ ու լռություն է պահպանում:

Սաղլամը  ադրբեջանական կողմից Իսրայելին դատապարտող հայտարությունների բացակայությունը բացատրում է 2 երկրների սերտ հարաբերություններով։ Դրանք առաջնահերթ սերտացած են լայնամասշտաբ ռազմական համագործակցությամբ, ինչպես նաև տնտեսական կապերով: Այս համատեքստում հեղինակը համառոտ ներկայացրել է վերջին տասնամյակում Իսրայելի ու Ադրբեջանի համագործակցության որոշ դրվագների ժամանակագրությունը:

Հոդվածում նշվում է Ադրբեջանում, հիմնականում Բաքվում ապրող 7 հազար հրեաների դերի մասին, ինչը հեշտացնում է երկկողմ համագործակցության խորացումը: Սաղլամի տեղեկություններով՝ այժմ Իսրայելի նավթամթերքի 40 տոկոսը մատակարարվում է Ադրբեջանից:

Իսկ պաշտպանության ոլորտում Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցության պատճառ է դարձել Ռուսաստանի հայաստանամետ դիրքորոշումը, ինչը Բաքվին մղել է զենքի ձեռքբերման հարցում Մոսկվային այլընտրանք փնտրել:  

2012-ին Իսրայելից Ադրբեջանի գնած զենք-զինամթերքի ծավալը  գերազանցել է 1.6մլրդ դոլարը: 2016-ին Բաքուն իսրայելական կողմից արդեն գնել էր ընդհանուր առմամբ 6մլրդ դոլարի ռազմական տեխնիկա: Զենքի վաճառքին զուգահեռ հրեական ընկերություններն ադրբեջանցի զինվորների համար հատուկ դասընթացներ են կազմակերպում, նաև հավաքում են իրենց համար կարևոր հետախուզական ինֆորմացիա: Բաքվի օդանավակայանի անվտանգությունն ապահովող ընկերությունը Թել Ավիվից է:

Իսրայելական «Հաարեց» թերթը բարձրաձայնել է Ալիևի ընտանիքի՝ Իսրայելում գնած 6մլն դոլարանոց առանձնատուն ու տարբեր ոլորտներում իրականացրած ավելի քան 600մլն դոլարի ներդրումների մասին: Ալիևն առողջական խնդիրների ունեցած ժամանակ օգտվել է իսրայելցի բժիշկների ծառայություններից: Մեհրիբան Ալիևայի գլխավորած Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը համագործակցում է իսրայելական նմանօրինակ հիմնադրամների հետ: Երկու երկրների միջև համագործակցությունը շատ ավելի մեծ է քան վերոշարադրյալը, սակայն նույնիսկ այդքան սերտ հարաբերությունների դեպքում, ըստ հոդվածի հեղինակի, Բաքուն մինչև այսօր խուսափում է հրապարակայնորեն իսրայելամետ հայտարարություններ անելուց՝ խուսափելով մուսուլմանական աշխարհի ռեակցիայից: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
15:49, 22 օգոս
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}