Հասարակական14:04, 10 Մայիս 2021
Թուրքիայում յուրաքանչյուր 4 երիտասարդից 1-ը գործազուրկ է

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է գործազրկության մակարդակի վերաբերյալ վերջին տվյալները։
Ըստ այդմ՝ 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակը 2021թ․ մարտի դրությամբ նվազել է 0․1 տոկոսով՝ կազմելով 13․1 տոկոս։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 59․000-ով՝ հասնելով 4 մլն 236․000-ի։
Աշխատանք ունեցողների թիվը նույն շրջանում աճել է 550․000-ով կամ 0.8 տոկոսով՝ հասնելով 28 մլն 89․000-ի։ Այլ կերպ ասած՝ այդ աշխատանքով ապահովվածությունը կազմել է 44․3 տոկոս։
15-24 տարիքային խմբում գործազրկության մակարդակը փետրվարի համեմատ նվազել է 0.7 տոկոսով՝ հասնելով 25 տոկոսի։ Իսկ աշխատատեղերի թիվն այս տարիքային խմբում նվազել է 1.4 տոկոսով՝ կազմելով 31․4 տոկոս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |