Իրավական10:11, 27 Ապրիլ 2021
Ցեղասպանության մասին հրապարակման պատճառով հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի դեմ

Թուրքիայում Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն անելու համար Դիարբեքիրի փաստաբանական պալատի դեմ հետաքննություն է սկսել:
Պալատի նախագահի և խորհրդի անդամների դեմ մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությունը և պետական հաստատությունները նսեմացնելու» մասին համապատասխան հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ Դիարբեքիրի փաստաբանական պալատի թվիթերյան էջում գրառում էր հրապարակվել, որին կից տեղադրվել էր ամբողջական հայտարարության լինքը:
«Կիսում ենք Մեծ աղետի ցավը: Մենք որևէ տեղ չենք կարող հասնել՝ պատմության խավարից խուսափելով: Հայերի ներկայացրած ճշմարտությունը անցյալի հետ առերեսվելու ամենակենսական հանգույցներից մեկն է»,- նշվում է գրառման մեջ:
Հայտարարության տեքստում անդրադարձ է կատարվել 1915թ. ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությանը և նրանց «անհայտ ճակատագրերին», ներկայացվել վերջին տարիներին նույնաբովանդակ հրապարակումների համար պալատի դեմ առաջադրված մեղադրանքները և թուրքական իշխանություններին և հասարակությանը կոչ արել առերեսվել հայերի ներկայացրած ճշմարտության հետ:
Հիշեցնենք, որ սա Դիարբեքիրի փաստաբանական պալատի դեմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակում անելու համար հետաքննություն սկսելու առաջին դեպքը չէ: Սրան նախորդող 4 տարիներին նույնպես պալատի անդամների դեմ հետաքննություն է սկսվել և մեղադրանք առաջադրվել:
Օրինակ՝ 2018թ-ին ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակված հայտարարության համար կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ մասնավորապես «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մեթին Ջիհանը մեղադրվում է Թուրքիայի նախագահին և նրա ընտանիքին վիրավորելու և զրպարտելու մեջ:

Հոդվածում խոսվում է մասնավորապես Օսման Քավալայի անօրինական խստացված ցմահ ազատազրկման մասին։

Գործը հարուցվել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող «ցեղասպանության», «պատերազմական հանցագործության» և «մարդկության դեմ մեղք» գործելու հիմքերով:
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պաշտպանության նախարարը ելույթ է ունեցել Բաքվում կայացած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը:
Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի 2023-ի վերջին նիստը։
ԵՄ-ի առաջիկա ֆինանսական փաթեթը նպատակ ունի խոչընդոտել պատժամիջոցներից խուսափելու Ռուսաստանի կարողությունները։
«Kathimerini» թերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվելիք սահմանադրական հնարավոր փոփոխություններին։
Նման տեղեկություն է տարածել «Reuters» լրատվական գործակալությունը՝ հիմնվելով ամերիկացի մի պաշտոնյայի տրամադրած տեղեկությունների վրա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |