Ռազմական17:31, 26 Ապրիլ 2021
Թուրքիայի ռազմական ծախսերը 2020-ին կազմել են 17.7 մլրդ դոլար
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է ռազմական ծախսերի վերաբերյալ իր հերթական զեկույցը։
Նշվում է, որ եթե 2019թ. ամենաշատ ռազմական ծախսեր կատարած երկրների ցանկում Թուրքիան 15-րդ հորիզոնականում էր, ապա 2020-ին նահանջել է մեկ հորիզոնականով:
Ըստ զեկույցի՝ 2020թ. Թուրքիայի ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ նվազել են 5 տոկոսով՝ կազմելով 17.7 մլրդ դոլար:
Նաև հաղորդվում է, որ այդ 5 տոկոսանոց անկումը բացառություն է 2011-2020թթ. ընթացքում Անկարայի գրանցած 77 տոկոս աճի պայմաններում: Հիշեցվում է, որ օրինակ 2010թ․ Թուրքիայի ռազմական ծախսերը կազմում էին շուրջ 11 մլրդ դոլար:
Զեկույցի տվյալներով՝ Թուրքիայի ռազմական ծախսերը կտրուկ ավելացել են 2015 թվականից հետո՝ կապված այդ երկրի արտաքին քաղաքականության հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այն բացվել էր 2021-ի հունվարի 30-ին։ Կենրոնում ծառայում էին 60 ռուս և 60 թուրք զինվոր։
2022-ի համեմատ 2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն այն աճել են 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |