Քաղաքական10:26, 24 Ապրիլ 2021
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրառում է արել Էրդողանը: Նա նշել է, որ Բայդենի հետ համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթի և փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության ընդլայնման նպատակով համատեղ աշխատանքի կարևորության շուրջ:
Էրդողանի խոսքով՝ ինքը Բայդենին հայտնել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնելու համար կարևոր է, որ լուծվի ԱՄՆ-ում ապաստանած գյուլենականների հարցը, որոնք հետախուզվում են Թուրքիայի կողմից: (Անկարան բազմիցս Վաշինգտոնից պահանջել է հանձնել գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին-խմբ.):
Մյուս կարևոր հարցը, ըստ Էրդողանի, վերաբերում է Սիրիայում PKK-PYD քրդական «ահաբեկչական կազմակերպություններին» տրամադրվող ԱՄՆ-ի աջակցությանը, ինչից բազմիցս դժգոհել է թուրքական կողմը։
Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ համաձայնություն է ձեռք բերվել հունիսին անցկացվելիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովում կազմակերպել Բայդեն-Էրդողան հանդիպում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |