• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Օգոստոս, 2025
Շաբաթ 22:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:50, 12 Ապրիլ 2021

Էրդողանի դեմ բողոքի ակցիային մասնակցած իրանցիներին կարտաքսեն Թուրքիայից

Էրդողանի դեմ բողոքի ակցիային մասնակցած իրանցիներին կարտաքսեն Թուրքիայից

Մարտի 20-ին Դենիզլիում Էրդողանի դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցած Իրանի 4 քաղաքացիների նկատմամբ Միգրացիայի կառավարման Դենիզլիի նահանգային վարչությունը արտաքսման որոշում է կայացրել՝ հասարակական կարգը խախտելու հիմնավորմամբ:

Վերոհիշյալ բողոքի միջոցառումը կապված է եղել Ստամբուլյան կոնվենցիային Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշման հետ։ Ոստիկանությունը Իսմայիլ Ֆաթթահին, Լեիլի Ֆարաջին, Զեյնաբ Սահաֆիին և Մոհամմադ Փուրաքբարին բերման էր ենթարկել նախորդ շաբաթ: 

Իրանի քաղաքացիներն հիշյալ որոշումը բողոքարկելու համար իրենց փաստաբանի միջոցով դիմել են Դենիզլիի վարչական դատարան: 

Իսմայիլ Ֆաթթահին քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ապրիլի 6-ից սկսած իրենց պահում են Այդըն նահանգում գտնվող արտաքսման հարցերով զբաղվող կենտրոնում: 

Ֆաթթահին պատմել է, որ իրենց Իրանին արտահանձնելու դեպքում կենսական վտանգի առաջ կկանգեն, քանի որ իրենք Իրանում կալանավորվել էին երկրի վարչակազմին ընդդիմանալու պատճառով: 

Անդրադառնալով այդ կենտրոնի ներգաղթյալների խնդիրներին՝ Ֆաթթահին ասել է. «Այստեղ տարբեր երկրներից եկած մոտ 100 ներգաղթյալ կա, որոնց մեծ մասը Աֆղանստանից և Պակիստանից են: Գրեթե ամեն օր ինքնասպանություն փորձեր են տեղի ունենում: Նրանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական լուրջ բռնություն է գործադրվում: Պաշտոնյաները նրանց ստիպողաբար ստորագրել են տալիս այն փաստաթղթերը, թե իբրև նրանք ընդունում են արտաքսման որոշումը: Նրանց (ներգաղթյալ-խմբ.) ասում են` եթե չստորագրեն դրանք, ապա ողջ կյանքը այստեղ կմնան»:

Նրա խոսքով՝ թուրք պաշտոնյաները ներգաղթյալների դեմ ճնշում գործադրելու համար վերջիններիս մեկուսացնում են և այնպիսի մեթոդներ են կիրառում, որ նրանց հասցնեն հուսահատության: 

Ֆաթթահին նաև հաղորդել է, որ ներգաղթյալներից շատերը նույնիսկ փաստաբան վարձելու գումար չունեն և քանի որ լեզու չգիտեն, չեն իմանում՝ ինչ անեն: 

Նրա փոխանցմամբ՝ իրավապաշտպան կառույցները չեն վերահսկում այստեղ առկա խնդիրները:

Աղբյուր`    bianet.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ու ընդդիմադիր կուսակցապետը փոխանակվել են վիրավորանքներով
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ու ընդդիմադիր կուսակցապետը փոխանակվել են վիրավորանքներով

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}