Քաղաքական10:29, 09 Ապրիլ 2021
Թուրք պաշտոնյաները քննադատել են Էրդողանին «բռնապետ» անվանած Իտալիայի վարչապետին

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները խստորեն քննադատել են Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելու համար: Այս կապակցությամբ նրանք գրառում են արել Twitter-ում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրել է. «Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Իտալիայի վարչապետ Դրագիի անընդունելի, պոպուլիստական հայտարարություններն ու ընտրությունների արդյունքում իշխանության եկած մեր նախագահի մասին տգեղ ու չափ չճանաչող խոսքերը»:
Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալըն էլ Իտալիայի կառավարության ղեկավարի հայտարարությունը համարել է անհիմն: Նշել է, որ սպասում են, որ Դրագին անպայման սրբագրի իր խոսքերը:
Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը:
«Մենք ափսոսանք ենք հայտնում այն հայտարարության համար, որը չի արտացոլում թուրք-իտալական հարաբերությունների խորությունը: Թուրքիան դիվանագիտության պետություն է: Բոլորին հարգալից վերաբերվելու ավանդույթ ունի: Իտալիայի վարչապետը դա պետք է իմանա: Դիկտատուրան և ֆաշիզմը մեր մշակույթին պատկանող հասկացություններ չեն: Մեզնից չեն դրանք դուրս եկել: Նրանք, ովքեր մոռացել են իրենց պատմությունը, թող ուրիշներին չփորձեն այն նկարագրել»,- ասել է Չելիքը:
Հիշեցնենք, որ Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին պարզաբանումների համար հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Պատճառն այն էր, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահին անվանել էր «բռնապետ, որի հետ պետք է համագործակցել։
Իտալիայի վարչապետը Էրդողանին նման բնորոշում է տվել այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը:

Մահմուդ Աբբասը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |