Իրավական14:07, 07 Ապրիլ 2021
Էրդողանական Թուրքիայում աճել են գերմանացի պատանդների թիվը

Թուրքիայում վերջին շրջանում աճել են Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների, կալանավորումների և նրանց նկատմամբ սահմանվող երկրից դուրս գալու արգելքների թիվը:
Այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ Գերմանիայի 62 քաղաքացի է գտնվում անազատության մեջ: Այս մասին տվյալներ է հրապարակել Գերմանիայի արտգործնախարարությունը:
Անազատության մեջ գտնվող գերմանացիներից 38-ի համար թուրքական դատարանի և իրավապահ մարմինների կողմից երկրից դուրս գալու արգելք է սահմանվել:
Ուշագրավ է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարման շրջանում զգալիորեն աճել են նաև Թուրքիայում «ահաբեկչական համարավող կառույցի անդամ լինելու կամ այդ կառույցներին աջակցելու մեջ» մեղադրվող Գերմանիայի քաղաքացիներին կալանավորելու փորձերը: Նշվում է, որ անազատության մեջ գտնվողներից 14-ը մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ:
Բունդեսթագի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը քննադատել է Գերմանիայի ԱԳՆ-ին էրդողանական ռեժիմի պատանդ Գերմանիայի քաղաքացիների մասին տեղեկությունները թաքցնելու համար: Պատգամավորը կառավարությունից պահանջել է խիստ պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի քաղաքացու հաղորդմամբ՝ Թուրքիայում ներգաղթյալների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական լուրջ բռնություն է գործադրվում:

Բունդեսթագի ընդդիմադիր թուրք պատգամավորը Գերմանիայի կառավարությունից պահանջել է խիստ պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:

Դենիզլի քաղաքում մարտի 20-ին Ստամբուլյան կոնվենցիային Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին Էրդողանի որոշման դեմ բողոքի ակցիա էր կազմակերպվել:
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
«Հետ կվերցնե՞ք «գյավուր» արտահայտությունը և ներողություն կխնդրե՞ք»:
Արտգործնախարարների հեռախոսազրույցին հաջորդել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվության չեղարկումը Կանադայի կողմից։
Նշվում է, որ Չավուշօղլուի և Դենդիասի օրակարգում կլինեն նաև ներգաղթյալների թեման և ահաբեկչության դեմ պայքարը:
Ալթունը մեկնել է Ադրբեջան, որտեղ մասնակցելու է թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի մեդիայի և տեղեկատվության ժողովին։
Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը:
Օրացույց
Հարցումներ
Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |