Ռազմական11:06, 02 Ապրիլ 2021
Պենտագոնը Թուրքիային կոչ է արել չպահել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները՝ Լլոյդ Օսթինը և Հուլուսի Աքարը, հեռախոսազրույցով քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր:
Հեռախոսազրույցի մանրամասների մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ Օսթինը Թուրքիային կոչ է արել չպահել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը:
Իսկ Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Աքարն ու Օսթինը «կարևորել են Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմավարական կապերը՝ ընդգծելով բոլոր խնդիրները գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ոգով կարգավորելու անհրաժեշտությունը»:
Կողմերը կրկին ընդգծել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության առաջմղման և քայլերի սերտ համակարգման կարևորությունը:
Բացի այդ, Աքարը շնորհավորել է Օսթինին՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները վատթարացել են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումից հետո: Չնայած այդ գործարքի հարցում ԱՄՆ-ի կոշտ արձագանքներին, Թուրքիան հետ չի կանգնել իր որոշումից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Իսպանիայի ուսումնառազմական ռեակտիվ ինքնաթիռների կարիքները բավարարելու համար ձեռք կբերվի մինչև 30 միավոր «HÜRJET» ուսումնառազմական ինքնաթիռ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:
Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |