• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Մայիս, 2025
Երկուշաբթի 00:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:25, 02 Ապրիլ 2021

Թուրք պաշտոնյան լրագրողներին ահաբեկիչ է անվանել

Թուրք պաշտոնյան լրագրողներին ահաբեկիչ է անվանել

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով երկրի պետխորհրդի՝ լրագրողական անվանաքարտերը չչեղարկելու մասին որոշմանը, գրառում է արել Twitter-ում:

Նշենք, որ Թուրքիայի պետխորհուրդը վճռել էր, որ լրագրողական անվանաքարտերի կանոնակարգման մեջ կատարված փոփոխությունները դեմ են մամուլի ազատությանը և չեն կարող լրագրողների անվանաքարտերը չեղարկվել անհասկանալի արտահայտություններով ու կամայական հիմնավորումներով: 

Ալթունն այդ մասին գրել է. «Քանի դեռ մենք պաշտոնավարում ենք, պայքարելու ենք լրագրողության անվան տակ ահաբեկչություն քարոզողների դեմ»: 

Թուրք պաշտոնյան Արևմուտքի երկրների մասով մի օրինակ է բերել:

«Մի պահ մտածեք: Արևմուտքի որևէ երկրում մի մարդու, որը շարունակաբար  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ-DEAŞ) օգտին քարոզչություն է անում, կտա՞ն լրագրողական անվանաքարտ: Եթե ինքն իրեն պատռի և ասի՝ ես լրագրող եմ, կհասնի՞ որևէ արդյունքի: Ոչ: Բայց ինչ վերաբերում է մեզ, պահանջում են, որ պետությունը որպես «լրագրող» ճանաչի PKK-ի և FETÖ-ի օգտին քարոզչություն անողներին: Մենք դեմ ենք դրան»: 

Ալթունը պնդել է, որ ժողովրդավարության, խոսքի և մամուլի ազատության թիվ մեկ թշնամին հենց ահաբեկչական կառույցներն են: 

Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և «Ֆեթուլահական կազմակերպությունները» (հապավումը` FETÖ) Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներ են: 

Աղբյուր`    demokrathaber.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան եվրոպական արտադրանքի ամենամեծ սպառողներից է
17:04, 16 մայ
Թուրքիան եվրոպական արտադրանքի ամենամեծ սպառողներից է

Eurostat-ի տվյալներով՝ միայն մարտին Թուրքիան 10.2 մլրդ եվրոյի ապրանք է ներկրել ԵՄ անդամ երկրներից:

Ալբանիայում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (Տեսանյութ)
15:04, 16 մայ
Ալբանիայում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (Տեսանյութ)

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը
15:02, 16 մայ
Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը

«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես»:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}