• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 14:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:01, 30 Մարտ 2021

Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը հնարավոր է նշանակվի արտգործնախարար

Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը հնարավոր է նշանակվի արտգործնախարար

Թուրքական «Sözcü» ընդդիմադիր թերթի թղթակից Ռահմի Թուրանն իր սյունակում անդրադարձել է Թուրքիայում սպասվող նոր փոփոխությունների մասին կուլիսային քննարկումներին: 

Նշենք, որ ըստ այդ քննարկումների՝ կադրային փոփոխություններ են նախատեսվում Թուրքիայի կառավարության կազմում: 

Լրագրողի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կուլիսներում խոսակցություններ են ծավալվում, թե Թուրքիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվելու երկրի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը: Բայց միևնույն ժամանակ շեշտում է, որ այդ լուրերը կարող են չհամապատասխանել իրականությանը: 

«Խոսակցություններ կան, թե Թանսու Չիլլերն իր վարչապետության տարիներին ամերիկյան լոբբիստների հետ լավ հարաբերություններ է կառուցել, բացի այդ նա կհալեցնի էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև սառույցը, Թուրքիայի և ԱՄՆ վարչակազմի միջև «կամուրջներ կգցի» և Լոնդոնի ֆոնդային բորսաներից կարող է պարտքով գումար գտնել»,- գրել է Թուրանը: 

Լրագրողի համար հարցական է՝ արդյոք Չիլլերը կընդունի արտգործնախարարի պաշտոնը, բայց ամեն դեպքում Թուրանի համոզմամբ՝ վերոթվարկյալից ոչ մեկը Չիլլերը չի կարողանա իրագործել: 

«Նրանք, ովքեր երազում են վերականգնել Թուրքիայի միջազգային հեղինակությունը, այդպես էլ կմնան իրենց երազանքների հետ: Կամուրջների տակից շատ ջրեր են հոսել, ժամանակները փոխվել են»:

Հիշեցնենք, որ Թանսու Չիլլերը թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ է և առաջին և միակ կինն է, որը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել է 1990-ի նոյեմբերից՝ համալրելով պահպանողական «Ճշմարիտ ուղի» (Doğru Yol) կուսակցության շարքերը։ 1991 թվականին դարձել է թուրքական մեջլիսի անդամ՝ Ստամբուլից։

Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության օրոք զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսին դարձել է միևնույն կուսակցության առաջնորդը։ 1996-1997թթ. զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսի 25-ից մինչև 1996 թվականի մարտի 6-ը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիրը՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ 2002 թվականին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային»
12:17, 16 սեպ
Էրդողան. «Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային»

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
11:17, 16 սեպ
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները
15:23, 15 սեպ
Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}