Քաղաքական12:01, 30 Մարտ 2021
Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը հնարավոր է նշանակվի արտգործնախարար
Թուրքական «Sözcü» ընդդիմադիր թերթի թղթակից Ռահմի Թուրանն իր սյունակում անդրադարձել է Թուրքիայում սպասվող նոր փոփոխությունների մասին կուլիսային քննարկումներին:
Նշենք, որ ըստ այդ քննարկումների՝ կադրային փոփոխություններ են նախատեսվում Թուրքիայի կառավարության կազմում:
Լրագրողի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կուլիսներում խոսակցություններ են ծավալվում, թե Թուրքիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվելու երկրի նախկին վարչապետ Թանսու Չիլլերը: Բայց միևնույն ժամանակ շեշտում է, որ այդ լուրերը կարող են չհամապատասխանել իրականությանը:
«Խոսակցություններ կան, թե Թանսու Չիլլերն իր վարչապետության տարիներին ամերիկյան լոբբիստների հետ լավ հարաբերություններ է կառուցել, բացի այդ նա կհալեցնի էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև սառույցը, Թուրքիայի և ԱՄՆ վարչակազմի միջև «կամուրջներ կգցի» և Լոնդոնի ֆոնդային բորսաներից կարող է պարտքով գումար գտնել»,- գրել է Թուրանը:
Լրագրողի համար հարցական է՝ արդյոք Չիլլերը կընդունի արտգործնախարարի պաշտոնը, բայց ամեն դեպքում Թուրանի համոզմամբ՝ վերոթվարկյալից ոչ մեկը Չիլլերը չի կարողանա իրագործել:
«Նրանք, ովքեր երազում են վերականգնել Թուրքիայի միջազգային հեղինակությունը, այդպես էլ կմնան իրենց երազանքների հետ: Կամուրջների տակից շատ ջրեր են հոսել, ժամանակները փոխվել են»:
Հիշեցնենք, որ Թանսու Չիլլերը թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ է և առաջին և միակ կինն է, որը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել է 1990-ի նոյեմբերից՝ համալրելով պահպանողական «Ճշմարիտ ուղի» (Doğru Yol) կուսակցության շարքերը։ 1991 թվականին դարձել է թուրքական մեջլիսի անդամ՝ Ստամբուլից։
Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության օրոք զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսին դարձել է միևնույն կուսակցության առաջնորդը։ 1996-1997թթ. զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսի 25-ից մինչև 1996 թվականի մարտի 6-ը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիրը՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ 2002 թվականին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսենրի նախարարը խոսել է տնտեսական բարեփոխումների շրջանակներում գնաճը հաղթահարելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |