Տնտեսական12:37, 24 Մարտ 2021
ԵՄ-ն չի բացառում Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը և Եվրահանձնաժողովը մարտի 25-26-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովից առաջ Թուրքիայի վերաբերյալ զեկույց են պատրաստել, որը քննարկման առարկա է դարձել թուրքական մամուլում:
Թուրքական լրատվամիջոցները մեկնաբանել են, որ զեկույցի տեքստը «լի է շանտաժներով»:
Զեկույցում նշվում է, որ ԵՄ անդամության թեկնածու երկիր Թուրքիայի հետ ավելի խորքային առևտրային կապեր հաստատելու նպատակով պետք է բանակցություններ սկսել:
Նաև շեշտվում է սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու համար Թուրքիային ավելի շատ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, դեպի ԵՄ վիզային ռեժիմը վերացնելու, ավելի բարձր մակարդակի դիվանագիտական շփումներ հաստատելու ու ընդլայնված շրջանակով մաքսային միությանը միանալու անհրաժեշտության մասին:
«Սակայն վերոթվարկյալը հնարավոր կարող է լինել այն դեպքում, եթե Թուրքիան հարգի մարդու իրավունքները և ավելի ճկունություն ցուցաբերի (զիջումների գնա) Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում հիդրոկարբոնային պաշարների իրավունքների հարցում»,-ասվում է զեկույցում:
Թուրքական լրատվամիջոցները՝ մեկնաբանելով այս զեկույցը, նշում են, որ ԵՄ-ն չի սահմանափակվում միայն հիշյալ «սպառնալիքներով», այլև դիմում է Թուրքիայի դեմ ճնշումներ գործադրելու համար «պատժամիջոցային շանտաժի»:
Հաղորդվում է, որ եթե պաշտոնական Անկարայի քայլերը հակասեն ԵՄ-ի շահերին, ապա Թուրքիայի դեմ պետք է տնտեսական պատժամիջոցներ կիրառել:
Սակայն թուրքական մամուլը պնդում է, որ միայն որպես հաղթաթուղթ օգտագործելու համար քննարկվող պատժամիջոցները կլինեն փոքրամասշտաբ և կարող են ներառել միայն պատժիչ միջոցներ էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտի անձանց դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։

ԱՄՆ նախագահը հուլիսի 31-ի հրամանագրով մի շարք երկրների նկատմամբ նոր մաքաստուրքեր է սահմանել:

Հունիսին ամենաշատ արտահանումը՝ 1 մլրդ 728 մլն դոլար արվել է Գերմանիա, իսկ ամենաշատ ներմուծումը կատարվել է Չինաստանից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:
Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |