• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Մայիս, 2025
Երեքշաբթի 12:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:53, 23 Մարտ 2021

Թուրքական դատարանն արդարացրել է Քիմ Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած թուրք երգչին

Թուրքական դատարանն արդարացրել է Քիմ Քարդաշյանին «զզվելի հայ» անվանած թուրք երգչին

Ստամբուլի ընդհանուր իրավասությունների դատարանն մարտի 23-ին արդարացրել է թուրքական սոցցանցերում հայտնի դարձած երգիչ Մուրաթ Օվյուչին:

Օվյուչն իր ինստագրամյան սթորի բաժնում անդրադառնալով 2020թ. Քիմ Քարդաշյանի Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներին, վերջինիս «զզվելի հայ» էր անվանել և հայհոյանք հնչեցրել նրա հասցեին։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում գրել էր. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, և ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչել է այն»: Սրան զուգընթաց Քիմն իր ինստագրամի սթորիներ բաժնում հրապարակել էր ցեղասպանությանը վերաբերող մի շարք լուսանկարներ:

Ստամբուլի Բեյլօղլուի թաղական խորհրդի ատենապետ, պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմն Օվյուչի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի դատախազություն՝ Քիմ Քարդաշյանին ուղղված հրապարակման մեջ հայերին վիրավորանք հնչեցնելու համար։ Դատախազությունը Չեքեմի բողոքի հիման վրա հետաքննություն էր սկսել։

Օվյուչը խոստովանական ցուցմունքի ժամանակ իր մեղքը չէր ընդունել՝ պատճառաբանելով, որ իր խոսքերը պատասխան են Քիմ Քարդաշյանին։ Նա պնդել էր, որ իր խոսքերն ուղղված են եղել Քիմ Քարդաշյան անունով ԱՄՆ քաղաքացուն և «օսմանցիներին թշնամի հայերին»։

Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել հասարակության մեջ խտրականություն դնելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորանք հնչեցնելու և սպառնալիք տարածելու հոդվածների հատկանիշներով։

Մարտի 23-ին կայացած դատական նիստին ներկա է եղել նաև Սիմոն Չեքեմը: Նա նշել է, որ Օվյուչը չի ասել, որ զզվելի է ինչ-որ մարդ, այլ ասել է՝ «զզվելի են հայերը»: Չեքեմը դատարանից պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղադրյալին:

Սակայն դատարանը մեղադրյալի դեմ հարուցված գործի առնչությամբ դիտավորյալ հանցանք չի նկատել և վճռել է արդարացնել Օվյուչին: 

Հիշեցնենք, որ Օվյուչը սոցցանցում գրել էր․ «Դուք՝ հայերդ, զզվելի եք։ Դու ո՞վ ես, որ իմ օսմանցի մեծերին բարբարոս անվանես»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վրաստանում Թուրքիայի կողմից հետախուզվող երկու կասկածյալ է հայնտնաբերվել
14:21, 08 մայ
Վրաստանում Թուրքիայի կողմից հետախուզվող երկու կասկածյալ է հայնտնաբերվել

Թուրքիային հանձնված կասկածյալները մեղադրվում են զինված կողոպուտի և թմրամիջոցների վաճառքի մեջ:

Թուրքիայում 1 մլն դատապարտյալ կա
13:18, 06 մայ
Թուրքիայում 1 մլն դատապարտյալ կա

Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։

Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել
11:14, 02 մայ
Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել

Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Նորընտիր Պապն  իր 1-ին արտագնա այցը կարող է կատարել Թուրքիա
Նորընտիր Պապն իր 1-ին արտագնա այցը կարող է կատարել Թուրքիա

Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:

Քրդերի ռազմաքաղաքական կառույցը վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում
Քրդերի ռազմաքաղաքական կառույցը վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում

Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակն անդարդարձել է ՔԲԿ-ի ինքնալուծարմանը
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակն անդարդարձել է ՔԲԿ-ի ինքնալուծարմանը

Օմեր Չելիք. «Մեր պետական կառույցները մանրակրկիտ կերպով հետևելու են այս գործընթացին»:

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա

Մարկո Ռուբիոն Անթալիայում կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդը կշարունակի մնալ բանտում
ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդը կշարունակի մնալ բանտում

Նախկին ԱԶԿ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարման գործընթացի վերաբերյալ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}