Քաղաքական16:49, 18 Մարտ 2021
Սաուդյան Արաբիայում թուրքական դպրոցներ են փակվել
Թուրքիայի կրթության նախարարության արտերկրի ուսուցման ղեկավար Ահմեթ Էմրե Բիլգիլին հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում փակվել է թուրքական 5 դպրոց։
Չնայած թուրքական իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ սաուդյան ղեկավարությունը նման որոշում է կայացրել և գործադրել։
«Չնայած մեր բոլոր ջանքերին՝ Մեքքայում և Մեդինայում փակվեցին թուրքական բոլոր գործող դպրոցները։ Հիմա աշխատանքներ ենք իրականացնում դրանց վերաբացման»,- նշել է թուրք պաշտոնյան։
Հավելենք, որ վերջին շրջանում Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները լարված են։ Դա պայմանավորված է «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջիի դաժան սպանությամբ, որն իրականացվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |