Ռազմական10:37, 17 Մարտ 2021
Էրդողանը պնդում է, թե Սաուդյան Արաբիան Թուրքիայից ցանկանում է ԱԹՍ-ներ գնել

Սաուդյան Արաբիան ցանկանում է հարվածային ԱԹՍ-ներ գնել Թուրքիայից: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բոսնիա և Հերցոգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։
Ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հունաստանի և Սաուդյան Արաբիայի զինված ուժերի համատեղ զորավարժություններին՝ մեկ անգամ ևս իր դժգոհությունը հայտնելով այդ կապակցությամբ։
«Սաուդյան Արաբիան էլ այնտեղ Հունաստանի հետ համատեղ զորավարժություն է անցկացնում, սակայն մյուս կողմից Թուրքիայից ԱԹՍ է ցանկանում»,- ասել է Էրդողան։
Հավելենք, որ վերջին շրջանում Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները լարված են։ Դա պայմանավորված էր «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջիի դաժան սպանությամբ, որը իրականացվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար, համարվում է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմական արտահանման պայմանագիրը։

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ օգտագործում է Հնդկաստանի խաղաքարտը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |