Ռազմական16:28, 11 Մարտ 2021
Թուրքիան չի բացառել, որ Ռուսաստանից կարող է գնել նորագույն կործանիչներ

Թուրքիան չի բացառում ռուսական 4-րդ սերնդի СУ-35 և 5-րդ սերնդի СУ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տալիս է սեփական արտադրության կործանիչներին։
Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը։
«Եթե Ռուսաստանն ունի ինքնաթիռ, որը համապատասխանում է մեր պահանջներին, եթե մեր համակարգում դրա ներդրման և գործարկման հետ կապված դժվարություններ չկան, ապա, իհարկե, մենք կարող ենք այն գնել Ռուսաստանից կամ Եվրոպայի այլ երկրից: Այս դեպքում մենք չունենք կատեգորիկ դիրքորոշում», - ասել է Վարանքը
Ըստ նրա, այդ խնդիրները հաճախ են բարձրաձայնվում երկու երկրների ղեկավարների հանդիպումներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար, համարվում է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմական արտահանման պայմանագիրը։

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ օգտագործում է Հնդկաստանի խաղաքարտը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |