Քաղաքական12:10, 11 Մարտ 2021
Իրաքյան Քուրդիստանը սկանդալային քարտեզով նամականիշի մասին պարզաբանում է տվել

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Բացի այդ Թուքիայի ԱԳՆ-ն Իրաքյան Քուրդիստանի իշխանություններից պահանջել է պարզաբանում տալ միջադեպի առնչությամբ:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի կառավարության մամուլի խոսնակ Ջոթյար Ադիլն Էրբիլում կազմակերպված մամուլի ասուլիսում նշել է, որ իրենց ղեկավարությունը չի հաստատել խնդրո առարկա նամականշների թողարկման ծրագիը, ինչն էլ հանգեցրել էր Թուրքիայի բացասական արձագանքին:
Խոսնակի հաղորդմամբ՝ մի քանի արվեստաբան նամականիշի թողարկման համար ձևավորման նմուշներ է ներկայացրել:
Սակայն մինչև այժմ որևէ նամականիշի թողարկման համար որևէ հաստատում չի տրվել: Թողարկման համար ընտրվելիք նամականիշների ձևավորումը լինելու է օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն այդ քայլը բնութագրել էր որպես շատ կոպիտ սխալ: «Հռոմի Ֆրանցիսկոս պապի Իրաք կատարած այցի առթիվ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների կողմից, ի նշանավորումն պապի այցելության թողարկվելիք նամականիշների մեջ մեր երկրի որոշ նահանգներն ընդգրկող քարտեզ է պատկերված։ Իրաքյան Քուրդիստանի համապատասխան պետական մարմիններից ակնկալում ենք այս կոպիտ սխալի ուղղում և անմիջապես խնդրի պարզաբանում»,-ասվում էր հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել էր Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:
Հռոմի պապի այցելության առթիվ թողարկված նամականիշի վրա պատկերված էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը:
Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են: Նամականիշի վրա պատկերված են Հաթայը, Շանլըուրֆան, Մարդինը, Հաքքարին, Քահրամանմարաշը, Սիվասը (Սեբաստիա), Մալաթիան, Դիարբեքիրը, Մուշը, Վանը, Էրզրումը, Էրզինջանը (Երզնկա), Կարսը, Աղրըն և այլ նահանգներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |