Քաղաքական11:34, 10 Մարտ 2021
Հռոմի պապի աննախադեպ այցն ու Քուրդիստանի սկանդալային քարտեզը

Մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել է Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:
Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից Հռոմի պապին նվիրված նամականիշով աղմկահարույց գեղաթերթիկ է մարվել:
Այդ նամականիշի վրա պատկերված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը:
Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են: Նամականիշի վրա պատկերված են Հաթայը, Շանլըուրֆան, Մարդինը, Հաքքարին, Քահրամանմարաշը, Սիվասը (Սեբաստիա), Մալաթիան, Դիարբեքիրը, Մուշը, Վանը, Էրզրումը, Էրզինջանը (Երզնկա), Կարսը, Աղրըն և այլ նահանգներ:
Նշենք, որ այս քարտեզը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք ազգայնական շրջանակներում, թուրքական մամուլում, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցցանցերում։
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրբիլի իշխանությունները փաստորեն իրականացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) քարոզչությունը: Որոշ լրատվամիջոցներ էլ միջադեպը բնութագրել են իբրև սադրանք:
Թեմային արձագանքել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը: Նա հայտնել է, որ այդ քարտեզները ժամանակ առ ժամանակ պատրաստվում և տարածվում են տարբեր շրջանակների կողմից:
«Տեսանք խնդրո առարկա քարտեզը: Այդ ամենը սուտ է ու կեղծ: Նախկինում այդպիսի քարտեզ Ֆրանսիայում էլ էր հայտնվել: Երբեմն դա անում է նաև Հայաստանը: Մենք կարծում ենք, որ որոշ շրջանակների մտքում Թուրքիայի դեմ թշնամանք հարուցող ինչ-որ բաներ կան»:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելել է մերձավորարևելյան այդ երկիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |