• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Օգոստոս, 2022
Չորեքշաբթի 14:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:56, 10 Մարտ 2021

Թուրքիայի ԱԳն-ն արձագանքել է Հռոմի պապի՝ Քուրդիստանի քարտեզով սկանդալային նամականիշին

Թուրքիայի ԱԳն-ն արձագանքել է Հռոմի պապի՝ Քուրդիստանի քարտեզով սկանդալային նամականիշին

Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։

Քարտեզում ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգներից զգալի մասն ընդգրկված է Քուրդիստանի կազմում։

Թուրքիայի ԱԳՆ-ն այս քայլը բնութագրել է որպես շատ կոպիտ սխալ։

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հռոմի Ֆրանցիսկոս պապի Իրաք կատարած այցի առթիվ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների կողմից, ի նշանավորումն պապի այցելության թողարկվելիք նամականիշների մեջ մեր երկրի որոշ նահանգներն ընդգրկող քարտեզ է պատկերված։ Իրաքյան Քուրդիստանի համապատասխան պետական մարմիններից ակնկալում ենք այս կոպիտ սխալի ուղղում և անմիջապես խնդրի պարզաբանում»։  

Հիշեցնենք, որ Մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել է Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:

Հռոմի պապի այցելության առթիվ թողարկված նամականիշի վրա պատկերված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը:

Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են:  Նամականիշի վրա պատկերված են Հաթայը, Շանլըուրֆան, Մարդինը, Հաքքարին, Քահրամանմարաշը, Սիվասը (Սեբաստիա), Մալաթիան, Դիարբեքիրը, Մուշը, Վանը, Էրզրումը, Էրզինջանը (Երզնկա), Կարսը, Աղրըն և այլ նահանգներ:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք-քրդական բախումներ թուրք-սիրիական սահմանին
16:44, 16 օգոս
Թուրք-քրդական բախումներ թուրք-սիրիական սահմանին

Սիրիայի քրդական ուժերը, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Սիրիայի կողմից կրակ են բացել թուրքական պարեկապահապային կետի վրա:

Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները
16:47, 12 օգոս
Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները

Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել՝ ի պատասխան Չավուշօղլուին։

Թուրք պատգամավորն այցելել է հայ-թուրքական սահման
11:31, 12 օգոս
Թուրք պատգամավորն այցելել է հայ-թուրքական սահման

Ահմեդ Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկու երկրների սահմանին էլ՝ թե Կարսում և թե Իգդիրում, աշխատանքներ են տանում։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

Թուրք վերլուծաբան Մուսա Ալիօղլու. «Հայաստանի հետ սահմանը պիտի բացենք»
Թուրք վերլուծաբան Մուսա Ալիօղլու. «Հայաստանի հետ սահմանը պիտի բացենք»

Մուսա Ալիօղլու. «Ինչ անունով էլ կոչենք, մեկ է, 1915թ. ցավալի իրադարձությունները պատմական փաստ են»։

Թուրք-քրդական բախումներ թուրք-սիրիական սահմանին
Թուրք-քրդական բախումներ թուրք-սիրիական սահմանին

Սիրիայի քրդական ուժերը, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Սիրիայի կողմից կրակ են բացել թուրքական պարեկապահապային կետի վրա:

Թուրքիայի ռազմական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Թուրքիայի ռազմական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Բանակցությունների նախաձեռնողն ԱՄՆ-ն է, իսկ նպատակը՝ «F-16»-երի մատակարարումը և արդիականացումը ամենասեղմ ժամկետներում իրականացնելը։

Թուրքիայում շարունակվում են լրագրողների ու լրագրության նկատմամբ ճնշումները. զեկույց
Թուրքիայում շարունակվում են լրագրողների ու լրագրության նկատմամբ ճնշումները. զեկույց

Թուրքիայում ազատազրկված լրագրողների թիվը վերջին շրջանում հասել է 67-ի:

Թուրք գիտնական․ «Ընդդիմության անկազմակերպ վիճակը չի հանգեցնի Էրդողանի կուսակցության հաղթանակին»
Թուրք գիտնական․ «Ընդդիմության անկազմակերպ վիճակը չի հանգեցնի Էրդողանի կուսակցության հաղթանակին»

Բուրհանեթթին Դուրանը հետաքրքիր դիտարկում է արել 2023 թվականի ընտրություններից առաջ Թուրքիայում իշխող կուսակցության շանսերի վերաբերյալ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}