• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Հունիս, 2023
Շաբաթ 18:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:23, 09 Մարտ 2021

Թուրքիայում քրդական ծագումով լրագրողը հարձակման է ենթարկվել քաղաքական առաջնորդներին քննադատելու համար (տեսանյութ)

Թուրքիայում քրդական ծագումով լրագրողը հարձակման է ենթարկվել քաղաքական առաջնորդներին քննադատելու համար (տեսանյութ)

Թուրքական «Halk TV»-ի թղթակից, քրդական ծագումով լրագրող Լևենթ Գյուլթեքինը Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող գլխամասի դիմաց մի խումբ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: 

Այս մասին Գյուլթեքինը գրառում է արել Twitter-ում: 

«25 հոգանոց ավազակային խումբը հարձակվել է ինձ վրա հեռուստաընկերության դիմաց: Հիմա լավ եմ, քիչ հետո այդ մասին կպատմեմ եթերում»: 

Ավելի ուշ եթերում Գյուլթեքինը հրապարակել է անվտանգության տեսախցիկների կողմից արձանագրված հարձակման պահի տեսագրությունը։ Ավազակախումբը հարձակումից անմիջապես հետո դիմել է փախուստի:  Լրագրողը միջադեպի կապակցությամբ ոստիկանության բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել:

Նշվում է, որ լրագրողի վրա հարձակման պատճառն այն է, որ վերջինս իր հաղորդումներից մեկում քննադատել էր Թուրքիայի քաղաքական այն առաջնորդներին, որոնք մասնակցել էին նախկին վարչապետ, «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Գյուլթեքինի քննադատությունը բացասական արձագանք էր գտել սոցցանցի թուրք օգտատերերի շրջանում:

Աղբյուր`    gazeteduvar.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն
15:40, 09 հուն
Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն

Նշվում է, որ ՀԿԹՀ այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նախագահ Էրսին Թաթարի հետ, կրկին կընդգծի Թուրքիայի դիրքորոշումը Կիպրոսի հարցում։

Մինչև 1000կմ հեռահարության հրթիռի ստեղծումը՝ թուրքական ռազմարդյունաբերության մոտակա նպատակ
13:49, 09 հուն
Մինչև 1000կմ հեռահարության հրթիռի ստեղծումը՝ թուրքական ռազմարդյունաբերության մոտակա նպատակ

Թուրքիան պլանավորում է ցածր հեռահարության «Tayfun» հրթիռի խոցման հեռավորությունը հասցնել մինչև 1000 կմ-ի:

Էրդողանի կառավարությունը 3 առաջնահերթություն է սահմանել
12:37, 09 հուն
Էրդողանի կառավարությունը 3 առաջնահերթություն է սահմանել

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանի գլխավորությամբ հունիսի 8-ին տեղի է ունեցել նորակազմ կառավարության 1-ին նիստը:

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից
Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից

Նախկինում ևս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանդես էր եկել նախազգուշացմամբ ՝ վերոնշյալ անձանց ազատ արձակելու համար։

Ուկրաինայից Թուրքիա տեղափոխված աղջիկը ենթարկվել է հոգեբանական բռնության
Ուկրաինայից Թուրքիա տեղափոխված աղջիկը ենթարկվել է հոգեբանական բռնության

Նա նաև նշել, որ ազգությամբ թուրք իր խորթ հայրն իրեն ստիպողաբար է սովորեցրել թուրքերեն:

Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը
Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը

«Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից»,- ասվում է նիստին հաջորդած հայտարարության տեքստում։

Մինչև 1000կմ հեռահարության հրթիռի ստեղծումը՝ թուրքական ռազմարդյունաբերության մոտակա նպատակ
Մինչև 1000կմ հեռահարության հրթիռի ստեղծումը՝ թուրքական ռազմարդյունաբերության մոտակա նպատակ

Թուրքիան պլանավորում է ցածր հեռահարության «Tayfun» հրթիռի խոցման հեռավորությունը հասցնել մինչև 1000 կմ-ի:

Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն
Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն

Նշվում է, որ ՀԿԹՀ այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նախագահ Էրսին Թաթարի հետ, կրկին կընդգծի Թուրքիայի դիրքորոշումը Կիպրոսի հարցում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}