• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Մարտ, 2021
Երեքշաբթի 07:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական11:37, 05 Մարտ 2021

Ո՞վ էր կործանված ուղղաթիռի թուրք գեներալը և ի՞նչ կապ ուներ Արցախում կիրառված Bayraktar-ների հետ

Ո՞վ էր կործանված ուղղաթիռի թուրք գեներալը և ի՞նչ կապ ուներ Արցախում կիրառված Bayraktar-ների հետ

Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով  11 թուրք զինծառայող է մահացել, իսկ 2-ը՝ վիրավորվել:

Մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է: 

Ո՞վ է Օսման Էրբաշը

Թուրքական մամուլը հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկանշական է, որ Էրբաշի զինվորական գործունեության մեջ հայկական հետք նույնպես կա: Նշվում է, որ թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:

Թուրք գեներալը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը: 



Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ: 

Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈՒ ակադեմիան:

2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կամակերպված հեղաշրջման փորձի ժամանակ, աջակցելով Թուրքիայի իշխանություններին: 

Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսել է ռուս-թուրքական հարաբերություններից
14:11, 17 մարտ
Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսել է ռուս-թուրքական հարաբերություններից

Նա նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ կառուցելը շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ՝ արդյունավետ:

Էրդողանը պնդում է, թե Սաուդյան Արաբիան Թուրքիայից ցանկանում է ԱԹՍ-ներ գնել
10:37, 17 մարտ
Էրդողանը պնդում է, թե Սաուդյան Արաբիան Թուրքիայից ցանկանում է ԱԹՍ-ներ գնել

Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Բոսնիա և Հերցոգովինայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ադրբեջանի զորավարժություններին օգտագործվում են թուրքական Bayraktar-ներ
17:51, 16 մարտ
Ադրբեջանի զորավարժություններին օգտագործվում են թուրքական Bayraktar-ներ

Ընդամենը մեկ օրվա տարբերությամբ Ադրբեջանում և Հայաստանում, մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի նախագահական. Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը միասեռականության հետ կապված մանիպուլյացիաներն են
Թուրքիայի նախագահական. Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը միասեռականության հետ կապված մանիպուլյացիաներն են

Նշվում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ընդունել «Անկարայի կոնվենցիան»։

ԱՄՆ-ի պետքարտուղարի արձագանքը Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալուն
ԱՄՆ-ի պետքարտուղարի արձագանքը Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալուն

Թուրքիան եղել է այդ կոնվենցիան առաջինը ստորագրած երկիրը։

Էրդողանի որոշմամբ Թուրքիան դուրս է եկել Ստամբուլի կոնվենցիայից
Էրդողանի որոշմամբ Թուրքիան դուրս է եկել Ստամբուլի կոնվենցիայից

Միջազգային այդ համաձայնագիրը ստորագրվել էր 2011 թվականի մայիսի 11-ին Ստամբուլ քաղաքում։

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ կրկին արժեզրկվել է
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ կրկին արժեզրկվել է

Լիրայի արժեզրկումը կապված է Թուրքիայի նախագահի հրամանագրով Կենտրոնական բանկի նախագահ Նաջի Աղբալի պաշտոնանկության հետ։

Գերմանիայի ԱԳ նախարար. Թուրքիան կանանց զրկում է բռնությունից պաշտպանվելու կարևոր գործիքից
Գերմանիայի ԱԳ նախարար. Թուրքիան կանանց զրկում է բռնությունից պաշտպանվելու կարևոր գործիքից

Հայկո Մաասն արձագանքել է Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալուն։

լուսանկարներ

picture Պատարագ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}