Քաղաքական13:26, 04 Մարտ 2021
Թուրքիան չի բացառել Եգիպտոսի հետ ծովային սահմանների գծանշման շուրջ համաձայնագրի կնքումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վրաստանի ԱԳ նախարարի հետ անցկացված մամուլի ասուլիսին անդրադարձել է նաև Միջերկրական ծովում Եգիպտոսի կողմից իրականացվող նավթի և բնական գազի սեյսմիկ հետազոտական աշխատանքներին:
Նշենք, որ Եգիպտոսը փետրվարի 18-ին հայտարարել էր Արևելյան Միջերկրածովում սեյսմիկ հետազոտական աշխատանքների մեկնարկի մասին:
Չավուշօղլուն չի բացառել Եգիպտոսի հետ Միջերկրական ծովում ծովային սահմանի սահմանազատման վերաբերյալ համաձայնագրի կնքումը:
Նա նշել է, որ չնայած 2020թ. Հունաստանի հետ ստորագրած համաձայնագրին, Եգիպտոսը հարգել է Թուրքիայի՝ մայրցամաքային շելֆի հարավային սահմանները:
Չավուշօղլուի խոսքով՝ Եգիպտոսն իր հետազոտական աշխատանքներն իրականացնում է իր մայրցամաքային շելֆի սահմաններում՝ առանց հատելու Թուրքիայի սահմանները:
Նա նաև հայտնել է, որ Եգիպտոսը շարունակում է հարգանք ցուցաբերել Թուրքիայի ծովային սահմաններին, ինչը ողջունելի է նրանց կողմից:
«Որպես Միջերկրական ծովի արևելյան հատվածի ամենաերկար ափային գծով երկու երկիր, եթե մեր կապերն ու պայմանները դա թույլ են տալիս, մենք կարող ենք նաև բանակցություններ վարել Եգիպտոսի հետ ծովային սահմանների սահմանազատման շուրջ»,- ասել է Չավուշօղլուն և հավելել,- «Ըստ մեր հարաբերությունների ընթացքի, մենք կարող ենք նաև համաձայնագիր ստորագրել Եգիպտոսի հետ՝ բանակցելով ծովային իրավասությունների վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցեր:
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Հրապարակվել է Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի Թուրքիային վերաբերող մասը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Տաջիկստանի խորհրդարանի վավերացրած համաձայնագիրը ստորագրվել էր 2023թ. Ստամբուլում։
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող MHP-ի առաջնորդն անդրադարձել է վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը:
Թեմային նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |