Քաղաքական15:12, 03 Մարտ 2021
Գերմանիան պատրաստվում է օրենքով պայքարել իսլամիստների անջատողականների դեմ
Գերմանիան, հետևելով Ֆրանսիայի օրինակին, պատրաստվում է օրենքի ուժով պայքարել իսլամիստ անջատողականների դեմ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը՝ «Քրիստոնյա Դեմոկրատական Միությունը» (CDU) և «Քրիստոնյա Սոցիալիստական Միության»(CSU) ներքին գործերի աշխատանքային խումբը նախապատրաստել են մի փաստաթուղթ, որով նախատեսվում է խստացնել պայքարը իսլամիստների դեմ։
Այդ նպատակով փաստաթղթում ներկայացվել են մի շարք պահանջներ, որոնց թվում կան երկրում առկա մզկիթների հաշվառումը, արտասահմանյան ֆինանսավորումների վերահսկողությունը, իսլամիստական հոսանքների դեմ պայքարում ավելի շատ հետախուզական ուժերի ներգրավումը և այլն։
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսլամիստական խմբերին իրենք հետևում են թե նահանգային հետախուզական ուժերի և թե անվտանգության ուժերի մակարդակով։ Գերմանիայի օրենքները հնարավորություն են տալիս իսլամիստական խմբերի դեմ արդյունավետ պայքար կազմակերպել։ Նախարարությունն ընդգծել է նաև, որ Գերմանիան ուշադիր հետևում է Ֆրանսիայում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին ու համագործակցում է թե Ֆրանսիայի, թե մյուս եվրոպական երկրների հետ։
ՆԳՆ հայտարարության մեջ հղում է արվել նաև 2020թ․ նոյեմբերի 13-ին ԵՄ ներքին գործերի նախարարների հրապարակած համատեղ հայտարարությանը։ ՆԳ նախարարներն այդ հայտարարությամբ կոչ էին արել տարբեր կրոնների ներկայացուցիչներին լինել հանդուրժող և հարգալից միմյանց նկատմամբ՝ հավաստիացնելով, որ ԵՄ-ն երաշխավորում է ընդունող երկրի օրենքների պահպանմամբ խաղաղ կրոնական ազատությունը, սակայն հակառակ մտադրությամբ աչքի ընկնող ծայրահեղականների դեմ կպայքարի իրավական պետության ամենախիստ մեթոդներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 17-ին, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն առաջին ընթերցմամբ և ձայների 347 կողմ, 151 դեմ հարաբերությամբ ընդունեց «Անջատողականության դեմ պայքարի մասին» օրինագիծը: Հաջորդ փուլը Սենատն է, որտեղ լսումներ տեղի կունենան մարտի վերջին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Թուրքիայի պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։
Նշվում է, որ Անկարայում երկու երկրների արտգործնախարարությունների գլխավորությամբ կայացել են հակաահաբեկչական խորհրդակցություններ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |