Ռազմական11:59, 03 Մարտ 2021
Bloomberg. «Թուրքիան Պակիստանի հետ բանակցում է համատեղ կործանիչ ու հրթիռ արտադրելու հարցում»
Թուրքիան բանակցություններ է վարում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռներ ու հրթիռներ արտադրելու համար: Այս մասին գրում է ամերիկյան «Bloomberg» պարբերականը՝ մանրամասնելով, որ 2 երկրների կառավարության ու ԶՈւ պաշտոնյաները կանոնավոր կերպով բանակցում են։ Բարձր մակարդակով վերջին բանակցությունները կայացել են հունվարին:
Նշվում է, որ այս թեմայով տեղի ունեցող կանոնավոր բանակցությունների մասին են վկայում նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հաճախակի հանդիպումները Պակիստանի պաշտոնակցի ու բարձրաստիճան ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև նախորդ տարի նախագահ Էրդողանի պակիստանյան այցի ընթացքում Աքարի ներկայությունը:
Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ընթացքի կամ պայմանագիր կնքելու հնարավոր ժամկետների մասին առայժմ մանրամասներ հայտնի չեն:
Նշվում է նաև, որ կործանիչների համատեղ արտադրության դեպքում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պետք է ինչ-որ չափով օգտագործի չինական տեխնոլոգիաներ, քանի որ Պակիստանն իր JF-17 կործանիչները նախագծել է Չինաստանի հետ համատեղ:
Այս պահին, սակայն, հայտնի չէ, թե արդյոք նախատեսվում է բանակցել Պեկինի հետ չինական պաշտպանական տեխնոլոգիաները ձեռք բերելու համար
«Թուրքիան միջուկային տերություն հանդիսացող Պակիստանին դիտարկում որպես ռազմավարական դաշնակից և պոտենցիալ գործընկեր իր «Siper» հեռահար ՀՕՊ համակարգերի ու «TF-X» կործանիչների նախագծերը կյանքի կոչելու համար»,- ասված է հրապարակման մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Այն Համարվում է Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի արևելյան ռազմակայանը։
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2-» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Տաջիկստանի խորհրդարանի վավերացրած համաձայնագիրը ստորագրվել էր 2023թ. Ստամբուլում։
Թեմային նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |